Բարաք Օբաման մտադիր է վետո դնել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է վետո դնել հանրապետական ընդդիմության օրինագծի վրա, որը կարող է խանգարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործմանը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Սպիտակ տունը՝ կապված փաստաթուղթը Կոնգրեսի ներկայիս նստաշրջանի ընթացքում օրակարգում ընդգրկելու ներկայացուցիչների պալատի ղեկավարության որոշման հետ: «Օրինագիծն ԱՄՆ-ին թույլ չի տա իրագործել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, քանի որ (Իրանի հետ) համաձայնագրի համաձայն՝ իր պարտավորությունները կատարելու վարչակազմի կարողությունը կախվածության մեջ է դնում միջուկային խնդրի հետ կապ չունեցող կողմնակի հարցերի լուծումից»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ուստի դրանում նշվում է, որ եթե այդ փաստաթուղթը հասնի նախագահի ստորագրմանը, «նա դրա վրա վետո կդնի»: Ավելի վաղ հանրապետական կոնգրեսականների մշակած օրինագիծը, որը պաշտոնապես ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, հաստատել են ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերի և ֆինանսական հարցերի կոմիտեները: Այն նախատեսում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղարկում միայն այն դեպքում, եթե Օբամայի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացնի, որ իրանական հաստատությունները՝ ներառյալ բանկերը, չեն օգտագործվում իրանական որոշակի կառույցների, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ֆինանսավորման համար: Փաստաթղթում այլ կետեր ևս կան, որոնք անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծում 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային գործարքի իրագործման ճանապարհին:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am