«Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին խիստ վտանգավոր ուղերձներ». Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հարգելի հայրենակիցներ, Ուշադրությամբ հետեւել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը եւ որպես խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը եւ իհարկե ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: 100 օրը գուցե քիչ է այս հարցերի վերաբերյալ վարչապետի ամբողջական տեսլականը եւ դրանց լուծման կառուցողական ուղիները լսելու համար։ Անշուշտ գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել։ Անշուշտ անհրաժեշտ է պայքարել մենաշնորհների դեմ։ Համոզված եմ, որ ժողովրդի ձայնը միշտ պետք է լսել, ժողովրդին հարկավոր է հնարավորինս իրազեկել եւ ներգրավել կարեւորագույն որոշումներն ընդունելիս, քանի որ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն այս ամենն իրականացնելիս պարտավոր ենք առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք պահպանմամբ: Այս առումով ցավով եմ արձանագրում, որ խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով։ Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները, եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում։ Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձեւակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»։ Պետք է խոստովանեմ, որ այսպիսի ձեւակերպումներն ինձ համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինյանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ։ Սրան զուգահեռ դատավորների հասցեին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային ավտանգության ծառայությամբ սպառնալը, ոչ միայն ճնշում է դատական իշխանության, այլեւ առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ։ Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: Մասնավորապես, գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձեւը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ եւ հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ: Միաժամանական, գործադիր իշխանության ղեկավարի կողմից` Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ: Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Հավատարիմ մնալով  իր սահմանադրական առաքելությանը` հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am