Փաշինյանի կառավարման 100 օրերը եղել են մի փոքր ցուցադրական. Րաֆֆի Հովհաննիսյան

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին 100 օրերը եղել են զգացմունքային, մի փոքր ցուցադրական։  Հիմա ժամն է, որ ավելի հանդարտ, սառնասիրտ, համապարփակ, հետեւողական քայլերով կառավարությունը շարունակի իր ուղեգիծը կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման եւ մյուս ուղղություններով։ Հույս ունեմ սրան զուգահեռ կտեսնենք ավելի հստակ ներքին եւ արտաքին քաղաքական ուժագծեր, առաջարկներ՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական իմաստով»,–  այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միաժամանակ գնահատելով այդ 100 օրերը դրական եւ օրինաչափ՝ հույս հայտնելով, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կանցկացվեն։ « 100 օրն ամփոփող հանրահավաքին Փաշինյանի ելույթը ուշագրավ, զգացմունքային եւ հրապարակին համապատասխանող ելույթ էր: Փոխանակ վարչապետի հեռահար տեսապատկերը ներկայացնելու, ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը կամ ռեպլիկներին, որոնք ստացվել էին քաղաքական եւ քաղաքացիական տարբեր հոսանքներից»,-ասաց նա: Նա, անդրադառնալով ՀՀԿ–ականների պնդումներին, որ սահմանափակվել է ազատ խոսքը, հերքեց, որ կան ազատ խոսքի սահմանափակումներ. «Ուշագրավ է, որ նրանք, որոնք երկար տարիներ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի տեղեկանալու, տեղեկացնելու իրավունքը տարբեր չափումներով, գողացել են ընտրություններ, հիմա բողոքում են ազատ խոսքի սահամանափակումներից»,–նշեց նա՝ հայտարարելով, որ ՀՀԿ–ն ընդդիմադիր կուսակցություն չէ, այն պարզապես իշխանությունից հեռացված կուսակցություն է. «Շատ լավ է, որ տեղերը փոխվում են, եւ ամեն մեկը կարող է պարկեշտանալ եւ ուժեղանալ»։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am