Ստիպեցին, որ իրենց թելադրանքով ցուցմունք տամ.Ցմահ դատապարտյալի բաց նամակը՝ հայ ժողովրդին

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արթուր Գառնիկի Քոչարյանից Բաց նամակ հայ ժողովրդին Դիմում եմ ձեզ, հաղթանակած հայ ժողովուրդ։ 2003 թվականին զորակոչվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պարտքս կատարելու Հայրենիքիս առաջ։ Չնայած որ ունեի այլ ճանապարհ, սակայն ընտրեցի հայրենիքիս սահմանները պաշտպանելու ուղին, որի համար չեմ ափսոսացել ոչ մի վայրկյան։ 2004 թվականի սեպտեմբերի 21-ն էր, երբ հայնաբերեցին նույն զորամասի ժամկետային զինծառայող լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին։ Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ և մոտ 30 զինծառայողի տեղափոխեցին ԼՂՀ ՌՈ մեկուսարան, որտեղից 20 օր հետո տեղափոխեցին ՀՀ ՌՈ վարչության մեկուսարան։ Շուրջ 1 ամիս 10 օր ՌՈ մեկուսարանում իմ նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրեցին։ Քննիչ Արմեն Հակոբյանն ստիպեց, որպեսզի իր թելադրանքով ցուցմունք տամ։ Սակայն ես հրաժարվել եմ այդ առաջարկից մի պարզ պատճառով, քանի որ ես կատարվածից բոլորովին անտեղյակ էի, ուստի չէի կարող կատարվածի վերաբերյալ սուտ ցուցմունք տալ։ Նույն մեթոդով քննիչը փորձել էր ստիպել, որ մնացած կասկածյալները ևս իր թելադրանքով ցուցմունք տան։ Բոլորը հրաժարվել էին, բացի մեկից՝ Անդրանիկ Կարապետյանից, ում եղբայրը՝ Գրիգոր Կարապետյանը նույնպես ծառայում էր մեր զորամասում։ Նրա վրայից արյուն էր հայտնաբերվել, որը համապատասխանում էր լուսահոգի Արթուրի արյան կարգին։ Ինչևիցե։ Անդրանիկ Կարապետյանը քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքով ցուցմունք տվեց՝ վախենալով, որ եթե դա չանի, դատարանի առաջ կկանգնի իր հարազատ եղբայրը։ Ինչպես նշեցի՝ Գրիգոր Կարապետյանի վրայից հայտնաբերվել էր արյուն։ Անդրանիկ Կարապետյանը ցուցմունք տվեց քննիչի թելադրանքով։ Չնայած որ քննիչ Արմեն Հակոբյանն իր մտքի բարձր թռիքով ջանացել էր, որ ցուցմունքը շատ համոզիչ լինի, այն ընթերցելիս պարզ երևում է, որ սկզբից մինչև վերջ շինծու է։ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի առաջին բառից մինչև վերջին բառը իրար հակասող պնդումներ են։ Քննիչ Հակոբյանի թելադրանքով գրված ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ բառերի տակ իրական փաստեր դրված չեն։ Չկա գեթ մեկ վկա, որը կհաստատեր Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը, հակառակը։ Ես պատրաստ եմ ցանկացած իրավաբանի, ցանկացած դատավորի ու քննիչի համոզիչ փաստերով ապացուցել, որ անմեղ եմ, դարձել եմ Անդրանիկ Կարապետյանի զրպարտության զոհը։ Անտեսելով, որ իմ մեղավորությունն ապացուցող փաստերը բացակայում են, դատարանն ինձ ցմահ ազատազրկման դատապարտեց՝ հիմնվելով 1 անձի՝ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի վրա։ Եվս մի քանի զինծառայողներ տարբեր չափերի պատիժներ ստացան։ Բոլորս էլ գիտենք, թե նախորդ իշխանության ժամանակ ինչպես է գործել մեր արդարադատությունը և դատական համակարգը՝ զանգերով և աշխատանքը կորցնելու սպառնալիքով։ Իմ դեպքում՝ Առաջին ատյանի դատարանի դատավորը ծնողներիս ասել էր հետևյալը․ «Ներեցեք ինձ, ես ոչինչ չեմ կարող անել։ Ինչպես ինձ ասել են, ես էլ այդպես եմ անում»։ Իսկ այն ժամանակ վերևից ասողների առաջին տեղում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն էին։ 2004 թվականից մինչ օրս արդարության համար պայքարել եմ հարազատներիս ու այստեղ գտնվող բախտակից ընկերներիս հետ, որպեսզի մեր ձայնը հասցնենք իշխանությանը։ Այստեղ կան անմեղ մարդիկ՝ ցմահ դատապարտյալ նախկին զինծառայողներ, որոնք ևս դատապարտվել են Գագիկ Ջհանգիրյանի ու Վլադիմիր Գասպարյանի ապօրինի հրահանգներով։ Այստեղ կան մարդիկ, ովքեր անհամաչափ դատապարտվել են անօրինական հրամանների ու զանգերի սպասող դատավորների կողմից։ Ես քաջ գիտակցում եմ, որ ոչինչ միանգամից չի լինում և այս կյանքում ամեն ինչ ունի իր ժամանակը։ Բայց մի պահ պատկերացրեք, որ ձեզ ցմահ ազատազրկման են դատապարտում չկատարած արարքի համար։ Համոզված եմ՝ նամակս ընթերցելիս ձեր մարմնով սարսուռ է անցնելու, որ լինելով անմեղ՝ ինչպես նորածին երեխան, ձեզ հետ անարդար են վարվում և ցմահ ազատազրկման դատապարտում։ Մինչև Թավշյա հեղափոխությունը մեր բոլորիս ձայնը լսող ու կարծիքը հաշվի առնող չի եղել։ Բայց հիմա այդ մղձավանջն այլևս անցյալ է ու պետք է անցյալի գերին չդառնալ։ Բայց միաժամանակ, պետք է անցյալից դասեր քաղենք՝ շտկենք սխալները, որպեսզի դրանք ապագայում չկրկնվեն։ Հաղթանակած հայ ժողովուրդ, այս նամակով դիմում եմ ձեզ։ Այս պահին իմ ձայնը հեռվից է հնչում ու թույլ լսելի է։ Խնդրում եմ, արդարության վերականգնման համար արեք ձեր քայլը, օգնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ես՝ Արթուր Գառնիկի Քոչարյանս, անմեղ եմ, բայց մեղավորի կնիքով արդեն 14 տարի դատապարտված եմ ցմահ ազատազրկման։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am