Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 ՏF 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճնից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհի Արզնու խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարված Opel-ի վարորդը դեպքի վայրում հավաքվածներին ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ էր ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Վթարի հետևանքով Opel-ի հետևի անվահեծանը կոտրվել է: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունն ու նրա հայտնած տեղեկության իրականությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո 41-ամյա տղամարդուն կալանավորել են Ակցիա՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի Կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից․ նա ձերբակալվել է ԱԺ-ն ընդունեց նախագիծը Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի բաբախել․ «Լազարևյան ակումբ» Ես պատրաստ եմ ապացուցել, որ դու դրամաշորթ, 44-օրյա պատերազմը սադրած ազգադավ կերպար ես․ Հակոբյան Բեռնատարը կոտրել է կամրջի ճաղավանդակը և վնասել մեքենաները Թուրքիան ԱՄՆ-ից շատ զինամթերք է վաճառում Եվրոպային #ՀԻՄԱ․ «Նիկոլի կրեմլյան վոյաժները»․ Պուտինին սադրելու գինը (video) Նիկոլը Քոչարյանի, Կարապետյանի ու Ծառուկյանի անուններից առավոտները քրտնած է արթնանում․ Նահապետյան (video) Աղջիկ ջա՛ն, «ծիտս»․․․ Արմինե Ադիբեկյանը՝ Լուսինե Բադալյանին (Լուլուին) (video) Հիմա էլ փաշինյանենք կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան (video) Հենց Թրամփը քայլ անի, Իրանը կատաստրոֆա է ստեղծելու. Երվանդ Բոզոյան (video) Ավինյա՛ն, էս ի՞նչ խայտառակություն է․ լսի՛ր՝ ինչ էին ասում քեզ հանրային տրանսպորտում․ Ստեփանյան (video) Նիկոլին Ռուսաստանում ասել են՝ խառնվելու ենք, ու․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ տակա՛նք, դու գիտե՞ս՝ Դավիթին ինչ պայմաններում են պահելու, տանջեն, որ նման բան ես ասում․ Սամվելյան (video) «Ալենը մի վերջին անգամ դուրս տվեց»․ կախվել են փրփուրներից․ Հայկ Նահապետյան (video) Իրանը հայտնել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա գրոհի մասին Այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա․ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին․ Թրամփ Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով «Նիկոլը հարցումներից ընկնավորվել է»․ Երվանդ Բոզոյան (video) ԻՀՊԿ-ն հայտարարել Է, որ ավելի քան 40 թիրախ է խոցել Իսրայելում Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՀՀ–ի համար գազը կլինի շուկայական գներով, վիզային ռեժիմ կմտցվի. Գաբրիելյանով Նիկո՛լ, Հասմիկ Հակոբյանին պինդ պահեք, ինքը ձեր անվտանգության երաշխավորն է․ Արմինե Ադիբեկյան (video) Իրաքում գազի արդյունահանումը կիսով չափ կրճատվել է տարածաշրջանային անկայունության պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am