Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում. Շարմազանով

Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Հարթակում կանգնած Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը: Նրա խոսքը Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի եւ չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ. Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այլ կարծիքր ունենալ՝ հռչակելով իր եւ հավաքվածների տեսակետը միակ եւ բացարձակ ճշմարտություն: Փաշինյանը սպառնաց դատավորներին, ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը, զրոյացրեց պետական ինստիտուտները և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին, ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր: Վերջապես ոգեւորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին`իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել անգամ Սահմանադրությունը: Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության: Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի, բերված օրինակը շատ անհաջող էր: Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի եւ որոշում կայացնողի գործառույթը: Եթե միջնադարում տխրահռչակ Լյուդովիկոսը ասում էր`պետությունը ես եմ, ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունը իմն է: Ակնհայտ է, որ Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով`արկածախնդրության գնալ: Կրկնում եմ սա ժողովրդավարական Հայաստանն է և 21րդ դարը, այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա: Որքան էլ հրապարակում հավաքվածների էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովվի Փաշինյանի համար, գլխավորը բարձր գոռալը չէ,այլ արդյունավետությունը, գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ,այլ ձեռքբերումները, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու ականջահաճո լոզունգներով զգայուն բազմությանը գրգռելը չէ, այլ սթափությունը չկորցնելը, գլխավորը ճղճղոցով բարձր էմոցիոնալ ֆոն ապահովելն ու ասմունքելը չէ, այլ ռեալ պոլիտիկը: Մենք ծանոթ ենք իրենից ավելի կլասով բարձր ասմունքողների արկածախնդրությանը: Եթե բազմությանը կարողանում եք դեռեւս կերակրել պոպուլիզմով, մենք չենք տրվելու զգացմունքային ռոմանտիկ տրամադրություններին: 100 օր առաջ, պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւ շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար եւ չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին եւ պատգամավորներին, դատավորներին եւ այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը: Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է: Ահա այն <<ձեռքբերումների>> մի մասը ,ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում: Հ.Գ. Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս,Դուք ոչ ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ`առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզեցիք: Էդուարդ Շարմազանով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ

դիտվել է 28 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am