«Հեղափոխական իշխանությունը» «Սահմանադրական փոփոխություններ» է ուզում ոչ թե քաղաքացիներին երկրի տերը դարձնելու , այլ իր իշխանությունը ամրագրելու համար

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին: « «Հեղափոխական իշխանությունը» «Սահմանադրական փոփոխություններ» է ուզում ոչ թե ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ, այլ իր իշխանությունը ամրագրելու համար։ Բառացի իր ելույթում ասում է՝ «որի իմաստը կլինի հետևյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պարագայում, այլ խորհրդարանը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։ Սրանք, ում կազմակերպության անունը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, չգիտեն, թե որն է սահմանադրության գլխավոր առաքելությունը, և այն ընդամենը որպես գործիք են ընկալում իրենց իշխանությունը պահելու համար։ Եվ անգամ այդ դեպքում ակնկալում են, որ ժողովուրդն ինչ-որ բան անի։ Բառացի՝ «…ՀՀ քաղաքացիները դա ձևակերպեն որպես հստակ պահանջ, եթե դա ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում» Ինչո՞ւ պիտի քաղաքացիները ձևակերպեն, երբ «Սահմանադրությամբ» վարչապետը կարող է՝ իրավունք ունի հանդես գալու սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ։ Մայիսի 29-ի ԱԻՄ ուղերձում հենց այդ գործեալակարգն էլ առաջարկված է՝ հետն էլ Սահմանադրության այլընտրանքային ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ նախագիծը։ Երևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին, որի ընթացքը կասեցրինք հավատալով (և սատարելով), որ սրանք իսկապես իրենց հիմնական խնդիրն են համարում ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ դարձնելը»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումը Սահմանային գործողություն Պակիստանի և Աֆղանստանի սահմանին․ սպանվել է 29 զինյալ Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am