Ադրբեջանցի սպան զինվորին ինքնասպանության է դրդել

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: Ադրբեջանի ռազմական դատախազությունը տեղեկատվություն է տարածել՝ կապված զինված ուժերի զինծառայողի մահվան մասին։ Օգոստոսի 8-ին տեղեկություն էր ստացվել, որ զինծառայող Աբիլով Ֆահմինն ինքնասպանություն է կատարել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինծառայողի մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Պայմանավորված այն հանգամանքով, որ զինծառայողի ծնողները և հարազատները կասկածում են օբյեկտիվ քննության վրա, քրեական գործը վերցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալին հանձնարարվել է անձամբ ստանձնել հետաքննության պատասխանատվությունը: Ստեղծվել է քննչական խումբ, որն ուղարկվել է դեպքի վայր: Զինծառայողի մարմինն ուղարկվել է երկրորդ փորձաքննության` հարազատների մասնակցությամբ: Օգոստոսի 9-ին առողջապահության նախարարության փորձագետները զինծառայողի հարազատների մասնակցությամբ կատարել են մարմնի երկրորդ փորձաքննությունը։ Նախաքննությունը պարզել է, որ զինծառայող Աբիլով Ֆահմինը երկար ժամանակ իր դիրքի հրամանատարի՝ ենթասպա Խալիլով Էլմիրի, և տվյալ դիրքի զինծառայող Սանան Թանրիվերդիևի և Ռաշադ Արազովի կողմից ենթարկվել է նվաստացումների, ծեծի և վիրավորանքների։ Պարզվել է նաև, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, զինծառայող Թանրիվերդիևը ժամանակից շուտ լքել է հերթապահության վայրն ու այնտեղ թողել է իր զենքը, դրանից հետո Աբիլովն այդ զենքով ինքնասպանություն է գործել։ Դատարանի որոշմամբ՝ դիրքի ավագ, ենթասպա Խալիլովը, զինծառայողներ Թանրիվերդիևը և Արազովը ձերբակալվել են։ Մահացած զինծառայողի հարազատները, սակայն, պնդում են, որ իրենց զինվորին իրականում սպանել են, ոչ թե նրան դրդել են ինքնասպանության։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am