Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 34–ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Opel Astra մակնիշի 2466 տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է, իսկ ավտոմեքենան գլխիվայր շրջվել: Վարորդ Ս. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժի,ն որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է ՌԴ-ի և ԱՄէ-ի ԱԳ նախարարները ընդգծել են Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման կարևորությունը Իրանը չի դադարեցրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Tehran Times Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո 41-ամյա տղամարդուն կալանավորել են Ակցիա՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի Կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից․ նա ձերբակալվել է ԱԺ-ն ընդունեց նախագիծը Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի բաբախել․ «Լազարևյան ակումբ» Ես պատրաստ եմ ապացուցել, որ դու դրամաշորթ, 44-օրյա պատերազմը սադրած ազգադավ կերպար ես․ Հակոբյան Բեռնատարը կոտրել է կամրջի ճաղավանդակը և վնասել մեքենաները Թուրքիան ԱՄՆ-ից շատ զինամթերք է վաճառում Եվրոպային #ՀԻՄԱ․ «Նիկոլի կրեմլյան վոյաժները»․ Պուտինին սադրելու գինը (video) Նիկոլը Քոչարյանի, Կարապետյանի ու Ծառուկյանի անուններից առավոտները քրտնած է արթնանում․ Նահապետյան (video) Աղջիկ ջա՛ն, «ծիտս»․․․ Արմինե Ադիբեկյանը՝ Լուսինե Բադալյանին (Լուլուին) (video) Հիմա էլ փաշինյանենք կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան (video) Հենց Թրամփը քայլ անի, Իրանը կատաստրոֆա է ստեղծելու. Երվանդ Բոզոյան (video) Ավինյա՛ն, էս ի՞նչ խայտառակություն է․ լսի՛ր՝ ինչ էին ասում քեզ հանրային տրանսպորտում․ Ստեփանյան (video) Նիկոլին Ռուսաստանում ասել են՝ խառնվելու ենք, ու․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ տակա՛նք, դու գիտե՞ս՝ Դավիթին ինչ պայմաններում են պահելու, տանջեն, որ նման բան ես ասում․ Սամվելյան (video) «Ալենը մի վերջին անգամ դուրս տվեց»․ կախվել են փրփուրներից․ Հայկ Նահապետյան (video) Իրանը հայտնել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա գրոհի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am