Քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ժամը 15.40-ին ահազահգ է ստացվել, որ «Նորքի Այգիներ» տներից մեկին կից ավտոտնակում կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել է Ա.Պետրոսյանի դիակը՝ ծնված 1980թ.:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ 38-ամյա տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացածին հայտնաբերել է հայրը՝ Գեղամ Պետրոսյանը, որը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության գնդապետ է:
Ոստիկանության զորքերի գնդապետը ավտոտնակում մեքենայի մեջ հայտնաբերել է որդու դին:
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը