«Երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու». Ռոբերտ Քոչարյանը՝ կառավարության մասին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, նշեց, որ ոչինչ չի տեսնում, քանի որ չկա տնտեսական քաղաքականություն. «Ես որևէ փաստաթուղթ չեմ հանդիպել, որից կարող եմ եզրակացություն անել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում: Չկա այդպիսի փաստաթուղթ: Եվ երբ լսում եմ տարբեր ղեկավարներին… ես նաև մեծ կասկած ունեմ, թե կա այն պոտենցիալը, որը կարող է այսպիսի փաստաթուղթ մշակել:  Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա: Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ լավ է: Բայց կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական քաղաքականություն չէ, և միայն բռնելով չեն պայքարում կոռուպցիայի դեմ: Դա կոռուպցիայի դեմ պայքարի մի կտորն է:Կոռուպցիա կա նաև Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում՝ այլ ծավալով, բայց կոռուպցիայի դեմ պայքարը միայն «մարդկանց բռնել, բաց թողնելը չէ», ուժ ցուցադրելու գործողություն չէ: Պետք է լուրջ քայլեր անել»: Դիտարկմանը, թե «ժողովուրդն ասում է՝  կարևորը մթնոլորտն է, կարևորը տեսա՝ սրան բռնեցին, նրան բռնեցին», Ռ. Քոչարյանն արձագանքեց. «Շատ լավ: Ուրեմն թող ապրեն այդ մթնոլորտով: Երբ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք նույն ժողովրդին:Որևէ լուրջ ներդրում չի լինի Հայաստանում, մինչև ներդրողը չհասկանա՝ ինչ կարգի տնտեսական քաղաքականություն է իրականացնելու այս կառավարությունը»: Ռոբերտ Քոչարյանն ասաց նաև, որ երեք օր է՝ կառավարությունը զբաղված է «միտինգի նախապատրաստմամբ»: «Ես ժամանակ չեմ ունեցել, կոպիտ ասած, քիթս մաքրելու, որտեղի՞ց այդ ժամանակը կառավարությանը՝ այսօրվա իշխանավորերին՝ երեք օր զբաղվում են միտինգով: Մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, այսպես ասենք՝ իրենց կոմֆորտային գոտին սա է: Մարդը միշտ ձգտում է իրեն տեղափոխել այն ոլորտ, որից ինքն ինչ-որ բան է հասկանում: Ասում են՝ երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու: Չի կարելի, իրենք պետք է զբաղվեն առաջին հերթին իրենց գործով: Փորձ չունեն, բայց կա ինստիտուցիոնալ հիշողություն հասկացողություն: Ոչ թե միայն նախարարներին ու փոխնախարարներին, վարչության պետերին են փոխել, չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել: Նորի ու փորձառուի շղթան պետական համակարգում խախտված է: Սա դասական հեղափոխական մոտեցում է՝ մենք եկել ենք, ովքեր մերոնքական չեն, պետք է դաշտը մաքրենք, մերոնքականներին բերենք: Նույնը արել է ՀՀՇ-ն ժամանակին, ես նման բան չեմ արել»:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am