Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հերթական անգամ սահմանախախտի են ձերբակալել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. օգոստոսի 13-ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, ձերբակալել են տղամարդու, ով անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը: Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը 1993թ. ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է այցելել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Նա պատմել է, որ, ժամանելով Թեհրան, հանդիպել է տաքսու վարորդի, ում խնդրել է իր համար երկրի տարածքով շրջագայություն կազմակերպել, սակայն տաքսու վարորդը իրեն տարել է Թուրքիա` շրջանցելով անցակետը: Թուրքիայի տարածքում տաքսու վարորդը վերցրել է նրա անձնագիրը, դրանում Թուրքիայի տարածք մուտքի արտոնագիր է դրել, ինչից հետո վերադարձրել է անձնագիրն ու գնացել անհայտ ուղղությամբ: Սահմանախախտը պատմել է, որ երկու օր ապրել է Թուրքիայի տարածքում լքված հաստատությունում, որտեղ իրեն թալանել են՝ վերցնելով մոտը եղած ողջ գումարն ու հեռախոսը: Դրանից հետո, սնունդ փնտրելիս, հատել է Արաքս գետը՝ խախտելով հայ-թուրքական պետական սահմանը: Այս պահին սահմանախախտի վարկածը ճշտում են Հայաստանի իրավապահ մարմինները և պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ձերբակալված քաղաքացին օրենսդրական կարգին համապատասխան փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է ՌԴ-ի և ԱՄէ-ի ԱԳ նախարարները ընդգծել են Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման կարևորությունը Իրանը չի դադարեցրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Tehran Times Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո 41-ամյա տղամարդուն կալանավորել են Ակցիա՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի Կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից․ նա ձերբակալվել է ԱԺ-ն ընդունեց նախագիծը Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի բաբախել․ «Լազարևյան ակումբ» Ես պատրաստ եմ ապացուցել, որ դու դրամաշորթ, 44-օրյա պատերազմը սադրած ազգադավ կերպար ես․ Հակոբյան Բեռնատարը կոտրել է կամրջի ճաղավանդակը և վնասել մեքենաները Թուրքիան ԱՄՆ-ից շատ զինամթերք է վաճառում Եվրոպային #ՀԻՄԱ․ «Նիկոլի կրեմլյան վոյաժները»․ Պուտինին սադրելու գինը (video) Նիկոլը Քոչարյանի, Կարապետյանի ու Ծառուկյանի անուններից առավոտները քրտնած է արթնանում․ Նահապետյան (video) Աղջիկ ջա՛ն, «ծիտս»․․․ Արմինե Ադիբեկյանը՝ Լուսինե Բադալյանին (Լուլուին) (video) Հիմա էլ փաշինյանենք կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան (video) Հենց Թրամփը քայլ անի, Իրանը կատաստրոֆա է ստեղծելու. Երվանդ Բոզոյան (video) Ավինյա՛ն, էս ի՞նչ խայտառակություն է․ լսի՛ր՝ ինչ էին ասում քեզ հանրային տրանսպորտում․ Ստեփանյան (video) Նիկոլին Ռուսաստանում ասել են՝ խառնվելու ենք, ու․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ տակա՛նք, դու գիտե՞ս՝ Դավիթին ինչ պայմաններում են պահելու, տանջեն, որ նման բան ես ասում․ Սամվելյան (video) «Ալենը մի վերջին անգամ դուրս տվեց»․ կախվել են փրփուրներից․ Հայկ Նահապետյան (video) Իրանը հայտնել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա գրոհի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am