«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից»։
Սակայն սա միակ նախազգուշական միջոցը չէ, որ ձեռնարկվել է հանրահավաքին ընդառաջ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի՝ հրապարակին նայող համարները մինչև օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին։ Հավանաբար, զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից և Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից։ Հիշեցնենք, որ այստեղ պաստառ էին կախել՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» գրությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը