Oգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիներ» տներից մեկին հարակից ավտոտնակում ավտոմեքենայի մեջ դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են Kia մակնիշի 80 SU 080 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի նստատեղին էլ հայտնաբերվել է նշված տան բնակիչ 38-ամյա Արթուր Պետրոսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ մահացածին հայտնաբերել է հայրը՝ Գեղամ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության գնդապետ է:
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը