Մահվան ելքով վրաերթ Դիլիջանում․ 29-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ՝ ՀՀ Քր.Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ օգոստոսի 13-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 181 շենքի դիմաց մահվան ելքով վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ 29-ամյա Արթուր Աղաջանյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 LQ 398 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Դիլիջանի բնակիչ, 35-ամյա Ռոզա Վիրաբյանին։ Վարորդը փախուստի չի դիմել։ Վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում Ռ․ Վիրաբյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազի տեղակալ Էդուարդ Հարությունյանը։ ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Այվազյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սահմանային գործողություն Պակիստանի և Աֆղանստանի սահմանին․ սպանվել է 29 զինյալ Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am