Ալիևի մեծ հույսը Նախիջևանում՝ հայ-ռուսական բախումից

«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ», երեկ նման տեղեկություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նախիջևանում օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը տեղի ունեցած զարգացումները ստիպում են լուրջ մտահոգություններ ունենալ: Անկայուն, եթե չասենք պայթյունավտանգ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին զուգորդվում է ռուսական կողմից մտահոգիչ մեկնաբանությունների ֆոնին: Հիշեցնենք օրեր առաջ «Независимое военное обозрение» պարբերականի հոդվածագրի «առաջարկը», թե «գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով»: Ռուսական կողմը հիշեցնում է, որ Երևանը երկար տարիներ ոչ միայն արտոնյալ պայմաններով ռուսական զենք է ստացել, այլ նաև ստացել է քաղաքական աջակցություն և տնտեսական արտոնություններ: «Ռուսաստանից զենքի մատակարարումները կարող են կանգնեցնել հակամարտության աճը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը բերելով մոտավոր հավասարության: Բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսպես, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի «Համաշխարհային վտանգների գնահատականը» զեկույցում նշվում է, որ երկու կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից 2018 թվականին նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասվում էր հոդվածում: Ու այստեղ էլ մեզ «երեսով են տալիս», թե՝ «գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով, այլ այն մատակարարել իրական գումարի դիմաց, և այդ ժամանակ ամեն ինչ ազնիվ կլինի և առանց վիրավորանքի»: Հայաստանի իշխանությունների քայլերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ մեղադրանքի առաջադրումը և հայ-ռուսական պայմանագրերի մի քանի կետերի վերանայման մասին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, փաստում են հայ-ռուսական հարաբերություններում բավական անորոշ փուլի մասին: Ու, եթե այս ֆոնին գումարենք Նախիջևանի ուղղությամբ անկայունությունը, պարզ է, որ մի փոքր կայծը կարող է իրավիճակն անվերահսկելի դարձնել: Փաստացի, նախօրեին ադրբեջանական կողմը որոշակի սադրանքներ է իրականացրել Նախիջևանի հյուսիսային հատվածում, եղել են կրակոցներ, որոնք սաստվել, կանխվել են՝ հայկական կողմից կրակ արձակելով: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմն ունի կորուստներ, ինչի մասին երեկ հայտնել են ադրբեջանական գործակալությունները: «Մենք հերթական անգամ նախազգուշացնում ենք, որ նախահարձակ չենք լինելու, բայց երբեք անպատասխան և անպատիժ չենք թողնելու ոչ մի գործողություն», երեկ նշել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակը: Ըստ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի ակտիվացումները պայմանավորված են համաշխարհային քաղաքական զարգացումներով. Ալիևը փորձում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների և մյուս կողմից՝ Ռուսաստան-ԱՄՆ լարվածության ֆոնին հիշեցնել իր մասին և գուցե գաղտնի հույսեր ունի, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցման ֆոնին հնարավոր է Հայաստանը դառնա մեծ միջազգային խաղերի զոհ: Ընդ որում, թերևս, չպետք է զուգադիպություն համարել այն, որ հենց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարում արձանագրվեց: Կարծես, Բաքուն էլ իր հերթին շեշտում է Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերություններում խնդիրների առկայությունը: Ու այստեղ ուշագրավ հարց է առաջ գալիս. ենթադրենք, Ադրբեջանի կողմից նախիջևանյան հատվածում Հայաստանը լուրջ խնդիրների առջև է կանգ առնում, ինչպիսի՞ն կլինի ՀԱՊԿ-ի արձագանքը, որպես անդամ պետության նկատմամբ կատարված գործողություններին ի պատասխան... Մանավանդ այսօրվա մթնոլորտում, վստահաբար լավ բան սպասել չարժե: Թամար Բագրատունի

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am