ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը

Հավաքական անվտանգության պայմանագրի քարտուղարությունում Ղազախստանի նախագահությամբ կայացել է կազմակերպության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, մշտական խորհուրդը քննարկել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նստաշրջանի համատեղ նիստի օրակարգի նախագիծը, որը կկայանա Աստանայում այս տարվա նոյեմբերին: Որոշում է կայացվել շարունակել փաստաթղթերի քննարկումը ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է նաև 1992 թվականի մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի փոփոխությունների մասին արձանագրության նախագիծը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնադրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Դրանց համաձայն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասության ներքո: Վերոնշվածի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունն արձանագրության նախագիծ է մշակել, որը կազմակերպության հիմնական փաստաթղթերի մի շարք հոդվածների փոփոխություն է նախատեսում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական քարտուղարությունը որոշում է կայացրել փաստաթղթերը մեկ փաթեթով ներկայացնել միջպետական համաձայնեցմանը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումը Սահմանային գործողություն Պակիստանի և Աֆղանստանի սահմանին․ սպանվել է 29 զինյալ Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am