Համաշխարհային պատերազմ արդեն կա. քաղաքագետը մանրամասնեց /տեսանյութ/

«Համաշխարահին պատերազմ արդեն կա, բայց երրորդ համաշխարհայինն այն մոդելով, ինչ առաջին և երկրորդն էր՝ այլևս չեն լինի»,- երեկ «Հայելի» ակումբում այսպիսի համոզմունք հայտնեց  քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետը նկատում է, որ ռազմաճակատների ուղղակի բախումներ այլևս չեն լինի: «Հիմա գործ ունենք երրորդ երկրներում պատերազմող երևույթի հետ, որը համաշխարհային պատերազմ է, որովհետև մի քանի պետություններ ներգված են պատերազմում՝ Սիրիայում և Իրաքում, տարբեր այլ պատեզմներ կան՝ շիաներ-սունիներ»: Քաղաքագետը խոսեց Սաուդիան Արաբիա-Իրան հարաբերությունների էսկալացիայից և հիմնական երկու պատճառ առանձնացրեց: Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանության եկած նոր թագավորական ընտանիքի ճյուղի հավակնություններն են, այսինքն՝ թագավոր Սալմանը իր որդուն՝ արքայազն Մուհամադին անցկացնի հարթ և վստահ, որպեսզի այս ձևով նա հանդես գա որպես ուժեղ ռազմական լիդեր: Երկրորդ միտումն է, որ Միացյալ Նահանգներին թույլ չտալ առավել մերձենալ Իրանի հետ: «Լարում մտցնելով ԱՄՆ-ն ստիպված կլինի իրենց կողմը վերցնել որպես երկարաժամկետ դաշնակցի»,-ընդգծեց քաղաքագետը: Քաղաքագետը նշեց, որ թեև այս քաղաքականությունը վնասում է Սաուդյան Արաբիայի շահերին, բայց նախանշաններ, որ նպատակ կա կուրսը փոխելու՝ ինքը չի տեսնում: Քաղաքագետը Իրան-Թուրքիա հակասություններ տեսնում է, որը գնալով էլ ավելի է սրվում և որն առկա էր դեռ Սիրիական պատերազմից: «Թուրքիան մտերիմ քաղաքական հարաբերություններ ունի Քաթարի հետ, որը լարված է Սաուդյան Արաբիայի հետ, բայց տեսնում ենք շարժ դեպի Սաուդյան Արաբիան: Թուրքան ավելի կփորձի մերձենալ»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը փաստում է, որ  ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը կպահպանվի: «Ռազմական կոնֆլիկտ չի լինի, բայց սրումը կմնա: Քանի դեռ Թուրքայիում և ՌԴ-ում այս իշխանությունն է՝ կպահպանվի և նախկին հարաբերությունների կեսն անգամ չի լինի»,-նկատեց Հայկ Մարտիրոսյանը: Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ն ուժեղացնում է իր ռազմական դիրքը ՀՀ-ում: ՌԴ-ն Թուրքիային ուժի ցուցադրություն է անում ճիշտ այնպես ինչպես ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի տարածքի սահմանով է ցուցադրական թռիչքներ անում: Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի կշարունակի պահպանել իր որդեգրած քաղաքականությունը. «Հայաստանը ցավոք այնպիսի տարածաշրջանում է, որտեղ անհնար է զերծ մնալ տարածաշրջանային պրոցեսներից: Ինչպես կներգրավենք՝ անհնար է ասել, ժամանակը ցույց կտա, բայց չներգրավել հնարվոր չէ»,-ընդգծեց քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում: Աստղիկ Ավագյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am