Նուբար Աֆեյանը 38 բարգավաճող ընկերությունների հիմնադիրն է

Ամերիկահայ ձեռներեց Նուբար Աֆեյանի մշակած նոր մոտեցումները օգնել են ստեղծել 38 բարգավաճող ընկերություններ, գրում է Forbes–ը եւ շարունակում. «Մեկ հաջողված ընկերությունն արդեն իսկ լավ է: Այդ դեպքում ինչ կարելի է ասել մի մարդու մասին, որը 38 նման ընկերություն է հիմնել» Նուբար Աֆեյանը ծնվել է Լիբանանում հայկական ընտանիքում: Երբ 13 տարեկան էր, նրա ընտանիքը Կանադա է մեկնել: Այնտեղ նա սովորել է դպրոցում, հետո էլ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: 24 տարեկանում ավարտելով համալսարանը, Աֆեյանը որոշել է իր առաջին ընկերությունը բացել: «Ես միամտաբար կարծում էի, թե կկարողանամ անել դա՝ չունենալով մեծ փորձ»,հիշում է նա: Բայց նա իսկապես կարողացավ: 10 տարի Աֆեյանը ղեկավարում էր PerSeptive Biosystems–ը, կենսաբանական գործիքներ արտադրող երկրորդ խոշորագույն ընկերությունը, որը 1998 թ. ձեռք բերեց Perkin Elmer/Applera Corporation–ը: Այդ տարիներին Աֆեյանը հասցրել էր եւս 5 ընկերություն հիմնել: Ինչպես նշվում է Ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամի (NFAP) վերջին հետազոտությունում՝ շատ ներգաղթյալներ ուժեղ ձեռներեցային հմտություններ ունեն: Նրանք են հիմնել ամերիկյան սթարթափերից կեսից ավելին ( 87-ից 44-ը )՝ 1 մլրդ կամ ավելի կապիտալի շրջանառությամբ ու գլխավոր պաշտոններն են զբաղեցնում այդ ընկերությունների 70 տոկոսի կառավարման կամ զարգացման աշխատակազմում, նշվում է հետազոտության մեջ: Այդ 62 ընկերություններից յուրաքանչյուրում միջինը 700 մարդ է աշխատում: 1999 թ. Նուբարը, վերլուծելով իր սթարթափերի փորձը, մշակեց դրանց ստեղծման մեթոդ: Նա հիմնեց Flagship Ventures ընկերությունը, որը նոր ընկերություններ է ստեղծում իր բաժանմունքի միջոցով, նաեւ ներդրումներ անում կողմնակի սթարթափերի մեջ: VentureLabs-ը, որտեղ Աֆեյանը զբաղեցնում է գլխավոր կառավարող գործընկերոջ ու գործադիր տնօրենի պաշտոնը, հազվագյուտ մոտեցում է կիրառում: Այն հետազոտություններ է անում ո ւ նոր ընկերություններ ստեղծում իր սեփական հաշվարկների հիման վրա: Flagship Ventures-ը եւ VentureLabs-ը ստեղծել են տասնյակ սթարթափեր, հիմնականում բնական գիտությունների ու կայուն զարգացման ոլորտներում: Հիմա Աֆեյանի անունով ավելի քան 100 պատենտ կա: Moderna Therapeutics-ը որի համահիմնադիրն ու խորհրդի նախագահը Նուբարն է, կարող է համարվել Flagship Ventures-ի ամենահաջող սթարթափը: Այդ ընկերությունը, որը հիմնվել է 2009 թ. արդեն գնահատվում է 3 մլրդ դոլար: Այնտեղ ավելի քան 300 մարդ է աշխատում:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am