«Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել». Ալեքսանդր Ազարյան

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի   թղթակցի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական է գնահատել: «Իմ համոզմամբ` անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ՝ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին», – ասաց Ալեքսանդր Ազարյանը: Նրա գնահատմամբ՝ պրոֆեսիոնալ իրավաբանն ուղղակի իրավունք չունի նման արտահայտություն անել: Միևնույն ժամանակ նա չբացառեց նաև, որ նման գնահատականներով ենթադրյալ ճնշման փորձ է կատարվում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Ա.Ազարյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, դատավորն ասաց. «Ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել այդ գործը քննելու առումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել, նույնիսկ տարբեր մասնաշենքերում ենք աշխատել՝ Քոչարյանը՝ իր նստավայրում, ես՝ ակադեմիայի գրադարանի շենքում»: Դատավորը նաև հայտնեց, որ կալանքի բողոքի քննության նիստի ժամանակ այդ մասին բացահայտ հայտարարել է կողմերին՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու ժամանակ, սակայն ինքնաբացարկի միջնորդություն իրեն չի ներկայացվել. «Տարակուսանք է առաջացնում այն, որ նշված հարցը բարձրացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից հիմա, այսինքն՝ իրենց համար ոչ բարենպաստ որոշում է հրապարակելուց հետո»: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը երեկ՝ օգոստոսրի 13-ին, բավարարել է երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, եւ հույս հայտնել, որ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք կներկայացնի: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:

դիտվել է 343 անգամ
Լրահոս
ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video) Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով. Գարեգին Բ-ն՝ Գևորգյան ճեմարանի սաներին Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video) Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am