ՊՆ մի շարք աշխատակիցների աշխատավարձերը մոտ 30 % իջեցվել են. պարզաբանում են՝ տա­րիներ շարունակ «սխալ» աշխատավարձ են ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մի շարք աշխա­տակիցներ՝ հիմնականում միջին օղակի (վարչության, բաժնի պետեր, տեղակալներ և այլն) հայտնվել են աշխատավարձի իջեցման փաստի առաջ: Մենք իմացանք, որ նրանց օրեր առաջ «աչքալուսանք» են տվել, որ տա­րիներ շարունակ «սխալ» աշխատավարձ են ստացել, և այժմ վերահաշվարկ է կատարվում: Եվ այսուհետ նրանք կստանան մոտ 30 տոկոսով պակաս, քան մինչ օրս ստացեք են: Այս տեղեկությունը տառացիորեն դեպրե­սիայի մեջ է գցել աշխատավարձով ապրող մարդկանց: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում կեսբերան հաստատեց այս տեղեկությունը:

«Պաշտպանության նախարարությունում Ձեր ասած կատեգորիայում սիստեմատիկ աշխատավարձի նվազում որևէ զինծառայողի համար տեղի չի ունեցել: Անհատական դեպքեր չեմ բացառում, որ կարող է լինեն, բայց սիստեմատիկ դեպքեր չկան»,- ասաց նա՝ նկատե­լով, որ դա կարող է լինել սխալմունք, որը հետո հնարա­վոր է ուղղել:
Մեր տեղեկություններով՝ աշխատակից­ներին բացատրել են, որ ՊՆ ֆինանսական վարչությունը սխալ է հաշվարկել նրանց գործակիցները, ավելի բարձր գործակցով է հաշվել աշխատավարձը, հիմա գլխի են ընկել և փորձում են սխալն ուղղել: Ուղղակի պարզ չէ, թե ինչպես պետք է մարդիկ հաշտվեն նոր վարձատրու­թյան հետ, և ով է պատասխան տալու բյուջեին հասց­ված սխալի համար, քանզի, եթե հաշվարկենք, կարող է պարզվել, որ պետությանն ահռելի վնաս է հասցվել»: Ամբողջական հեդվածը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am