Արցախում է Պաշտպանության նախարարը (լուսանկարներ)

Արցախի պաշտպանության բանակում այսօր՝ օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը: Այդ առիթով հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել եւ անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ու հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության եւ բարձր ցուցանիշների համար, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է նաեւ այն խնդիրների համալիրը, որը պետք է լուծում ստանա արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում՝ շեշտը դնելով գիտելիքների եւ հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա: Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի իր պաշտոնակից Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ, ծանոթացել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ եւ հավանական զարգացումներով, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների: Իրենց ելույթներում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ արդյունավետ մարտական հերթապահության կարևոր բաղադրիչներից են նաև անձնակազմի բուժապահովման համալիր գործընթացները, որոնք առավել բարձր արդյունավետությամբ կազմակերպելու գործին, արդեն մի քանի տարի շարունակ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը` տրամադրելով առաջապահ բոլոր ստորաբաժանումներին առաջին բուժօգնության անհատական եւ հատուկ մասնագիտական լրակազմեր: Ծրագրի նախաձեռնողներն էլ վստահեցրել են, որ առաջիկա տարիներին ևս հիմնադրամը կշարունակի գտնվել Զինված ուժերի կողքին եւ իր գործուն աջակցությունը ցուցաբերել այս կամ այն բնագավառի աշխատանքներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու գործին:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով Աստված չի խոստացել, որ մարդը երբեք չի տառապելու, նա խոստացել է, որ երբեք մենակ չի թողնելու տառապող մարդուն. Իսահակ Սրբազան Խոշոր ջրանջատումներ Երևանում Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում (video) ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկու վտանգավոր բան է տեղի ունեցել․ Արթուր Միքայելյան (video) Նիկո՛լ, գիտե՞ս՝ ինչու չդիմացար Արմեն Աշոտյանին, որովհետև․․․ (video) Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Նաթանյահուի ձեռքերը թաթախված են ար*ան մեջ․ ի՞նչ էր նշանակում Ցեղասպանության ճանաչումը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am