Գերմանական դաշնային բանկն արագորեն հետ է վերադարձնում արտասահմանյան պահուստարաններում պահվող Գերմանիայի ոսկու պաշարները:
Այս մասին հայտարարել է Բունդեսբանկի նախագահ Յենս Վայդմանը:
«Պահուստարանների նոր հայեցակարգի ընդունումից հետո Ֆրանկֆուրտ է հասցվել 366 տոննա ոսկի՝ ընդհանուր 11.5 մլրդ եվրո արժեքով: Այսպիսով, այստեղ շուրջ 1400 տոննա ոսկի է պահվում, որը մեր ոսկու պաշարի 41.5%-ն է»,- Վայդմանի խոսքերն է մեջբերում Deutsche Welle:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Վայդմանը նշել է, որ ոսկու պաշարները, ըստ էության, Գերմանիայի համար լրացուցիչ արժութային պահուստ են: Բունդեսբանկի տվյալներով, Գերմանիայի ոսկու պաշարները կազմում են շուրջ 3400 տոննա եւ աշխարհում երկրորդն են՝ ԱՄՆ-ից հետո:
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան