Եկել ենք Երևան և մնալու ենք կառավարության շենքի մոտ՝ մեր ձայնը լսելի դարձնելու.Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներ

Հարգելի լրատվամիջոցներ Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք Վարչապետին և կառավարությանը, կոչ անելով միջամտել՝ վերջ տալ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելու մեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։ Այսօր մենք՝ հարյուրից ավելի պատվիրակությամբ այս համայնքերից եկել ենք Երևան և մնալու ենք կառավարության շենքի մոտ՝ մեր ձայնը լսելի դարձնելու կառավարությանը։ Միաժամանակ դիմում ենք Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ մեր կոպտորեն խախտվող իրավունքները պաշտպանելու կոչով։ Մի քանի տասնյակ անձինք՝ հանդես գալով համայնքի անունից, արդեն 50 օր ապօրինաբար զրկել են մեզ աշխատելու իրավունքից։ Այս արարքը ապօրինություն է և պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Արդյոք Ամուլսարը համապատասխանում է բնապահպանական նորմերին, պետք է որոշեն համապատասխան կառույցները, և ոչ թե մի խումբ՝ անհայտ աղբյուրներից սնվող օրինազանց մարդիկ։ Մինչդեռ պետությունը այսօր քայլեր չի ձեռնարկում հանքի շինարարության ապօրինի կասեցումը դադարեցնելու և մեր՝ օրինապաշտ քաղաքացիներիս իրավունքները պաշտպանելու և ապօրինություն իրականացնող ինքնակոչ «բնապահպաններից» պաշտպանելու համար։ Մենք ենք համայնքը և մենք ենք իրականում Հայաստանի հպարտ քաղաքացիները: Մեր իրավունքները կոպտորեն խախտվում են։ Հպարտ քաղաքացին աշխատասեր, արժանապատիվ հարկատուն է, ոչ թե մի քանի ամիս անհայտ աղբյուրներից սնվող՝ ուղղորդված ապօրինություն իրականացնողները։ Հարգանքով Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video) Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել են «Սերժ Թանկյա՛ն, վայնասուն գցելուց առաջ էս հարցերի պատասխանները տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Բնական գազի սակագները Ռուսաստանն այլևս չի՛ նայելու՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ իրենք անելու են իրենց քայլը․ Հայկ Այվազյան (video) Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am