«Ձեր միջի կլյաուզնիկը ես եմ, հա՞, փաստորեն». Փաշինյանը՝ իջևանցիներին

Արդեն տեղեկացրել ենք,որ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Իջևանում է: «Անտառների հարցը շատ կարևոր է այս տարածաշրջանում։ Անտառը կտրվում է, վաճառվում է, դրանով Իջևանի մեր ժողովուրդը շատ ծանր ժամանակաշրջան է հաղթահարել, բայց հիմա հնարավորությունները փոխվել են Ենոքավանի օրինակը ցույց է տալիս, որ անտառը չկտրելով՝ կարելի է ավելի մեծ եկամուտ ստանալ, քան անտառը կտրելով: Առաջարկում եմ, որ, երբ գնում եք անտառ, մտածեք ոչ թե ծառը կտրելու մասին, այլ մտածեք, թե այդ ծառի հետ կապված ինչ բիզնես կարող եք դնել։ Ժամանակակից աշխարհում մարդիկ միլիոններ են աշխատում այսպիսի գաղափարներ գեներացնելով։ Պետք է փոխվի մտածողությունը։ Ո՞վ է ծառ կտրելով դարձել միլիոնատեր. մի քանի հոգի, մյուսները ոնց եղել են, այդպես մնում են, ես ուզում եմ, որ այդ մյուսներին օգնենք։ Հայաստանից գերան է արտահանվում, պատկերացնո՞ւմ եք. ես արգելել եմ գերանների, փայտանյութի արտահանումը ՀՀ-ից»,- Իջևանում հայտարարեց վարրչապետը: Տարեց քաղաքացիներից մեկն ասաց, որ ուզում է կոռուպցիան վերանա հիմնարկից, իսկ երբ վարչապետը հետաքրքրվեց, թե որ հիմնարկի մասին է խոսքը, ասաց, որ կլյաուզնիկ չէ, որ նշի։ «Հույս ունեմ՝ չեք ասի, որ գյուղի լավ տղերքից մեկն եք։ Այսինքն՝ պետք է տեսնեք, որ գողանում են, ու ասեք՝ ես կլյաուզնիկ չե՞մ։ Բա ձեր միջի կլյաուզնիկը ես եմ, հա՞, փաստորեն։ Այդ մտածողությունը փոխեք։ Եթե ձեզնից կաշառք են ուզել, մտեք Դատախազություն, դիմում գրեք։ Հիմա եկել-ասում եք՝ ինձնից փող են գողացել, դուք դա տվեք, իսկ դուք չեք ուզում ոչինչ անել։ Կներեք, եթե դուք կլյաուզնիկ չեք, ես էլ կլյաուզնիկ չեմ»,- ի պատասխան՝ ասաց վարչապետը։ Իմ  զենքերն են տարել, Ռուսաստանում բիզնես եմ ունեցել, եկել զենքեր եմ առել շրջապատի համար,ասաց տարեց մարդը: Փաշինյանն էլ ասաց, որ ԱԱԾ աշխատակիցները կզրուցեն քաղաքացու հետ և կպարզեն՝ ինչ է եղել։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am