Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը լինի ոչ թե Սինգապուրի կամ Իսրայելի նման, այլ օրինակ դառնա հենց այդ երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը պատասխանելով Նյու Յորքից ժամանած հայուհու հարցին, թե իրենք ինչով կարող են օգնել Հայաստանին՝ դիմագրավելու առկա մարտահրավերները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամենակարևոր բանը այսօրվա Հայաստանի իրողությունների մասին տեղեկացնելն է աշխարհին՝ մարդկանց ու առաջին հերթին հայությանը, նրանց քաջալերելը, որ գան Հայաստան ու ներդրումներ կատարեն։ Հայաստանի ու Սփյուռքի միջև կապն ավանդաբար եղել է օգնություն տվողի ու սպառողի հարաբերություն։ Հիմա եկել է ուրիշ շրջան. սփյուռքի մեր գործարարները իրենց գործընկերների հետ պետք է մտածեն Հայաստանում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր բացելու մասին»։ Վարչապետը վստահեցրեց, որ դրա համար այլևս չկան խոչընդոտներ՝ ապահովված են բոլոր ներդրողների համար հավասար հնարավորություններ, բիզնեսի իրավունքների պաշտպանությունն էլ բարձր մակարդակի վրա է։ «Օգնեք բոլորիս, եկեք համախմբվենք մի հարցի շուրջ՝ աշխարհին ցույց տալու Հայաստանի նոր դեմքն ու կերպարը։ Ինձ օտարերկրյա լրագրողները հաճախ են հարցնում՝ դուք ուզում եք Հայաստանը լինի ինչպես Սինգապուրը, ես ասում եմ՝ ոչ, ինչպես Իսրայելը, ես կրկին ասում եմ՝ ոչ։ Ես ուզում եմ Հայաստանը լինի ինչպես Հայաստանը։ Այն Հայաստանը, որի հիմքերը մենք մայիսին դրել ենք։ Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը։ Մեր ամբիցիաներն այ այդքան մեծ են»,-հավելեց վարչապետը։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video) Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել են «Սերժ Թանկյա՛ն, վայնասուն գցելուց առաջ էս հարցերի պատասխանները տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Բնական գազի սակագները Ռուսաստանն այլևս չի՛ նայելու՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ իրենք անելու են իրենց քայլը․ Հայկ Այվազյան (video) Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am