Փաշինյանը Հայաստանի համար իդեալական «փողոցային առաջնորդ դարձավ» այն ժամանակ, երբ «մարդիկ հոգնել էին իշխանությունից»․ Ալեքսեյ Մարտինով

Եթե Հայաստանի իշխանություններն օգոստոսի 17-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված Երեւանից բացի փորձեն հայերով հանրահավաք կազմակերպել նաեւ Ռուսաստանի տարածքում, օրինակ՝ Մոսկվայում կամ Կրասնոդարի մարզում, որտեղ շատ էթնիկ հայեր են ապրում, կարծում եմ դա ոչ միայն չի հասկացվի, այլեւ կլինի Փաշինյանի հանդեպ Ռուսաստանի համբերության լցվող բաժակի վերջին կաթիլը:

 Այս մասին «Вести FM» ռադիոկայանի «Бывшие» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ խորհուրդ տալով ՀՀ վարչապետին հանրահավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որտեղ 1 մլն-ից ավելի հայ է ապրում: Նրա խոսքով, հնարավոր չէ Հայաստանի խնդիրները լուծել հանրահավաքների միջոցով: «Հայաստանում շատ խնդիրներ կան: Դրանք մարդկանց, ենթակառուցվածքների, լոգիստիկայի ու անվտանգության հետ առնչվող խնդիրներ են: Անվտանգության խնդիրը ես նշեցի վերջում, սակայն դա ամենաառաջնային խնդիրն է:
Այս պայմաններում, Փաշինյանի վարչապետության անցած երեք ամիսները կորսված են: Հենց այնպես, նրան որեւէ մեկը ոչինչ չի տա: Գուցե նա ուներ նման իլյուզիաներ, քանի որ նա ընդդիմադիր պատգամավորի աստիճանից բարձր չէր եղել: Նա երբեւէ իրեն չէր դրել պետության ղեկավարի տեղը: Նա ընդդիմադիր էր, այժմ դարձել է իշխանություն եւ պետք է, որ համապատասխանի այդ դիրքին: Սակայն չի համապատասխանում», – նշեց Մարտինովը: Փորձագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար իդեալական «փողոցային առաջնորդ դարձավ» այն ժամանակ, երբ «մարդիկ հոգնել էին իշխանությունից, որը չէր փոխվում»:
 «Մարդիկ նրան համակրում էին, եւ գնացին հետեւից: Սակայն դա հենց այդ պահին էր: Պետությունը ղեկավարելու համար պետք են տաղանդ, փորձ եւ գիտելիքներ: Ահա այս ամենը ես չեմ տեսնում: Ավելին՝ նա սխալը սխալի հետեւից է անում: Հանրահավաքների միջոցով Փաշինյանը երկար չի ձգի: Հանրահավաքներով մարդկանց չես կերակրի: Շուտով ձմեռ է», – ասաց նա: Բանն այն է, որ Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային ու արտաքին մարտահրավերների տեսանկյունից իրավիճակը չի փոխվել: «Այո, երկրի ներսում իշխանության կառուցվածքն է փոխվել, մի քիչ է փոխվել, սակայն արտաքին պայմանները նույնն են մնացել:
Պատերազմը կամ դրա վտանգը Ղարաբաղում ինչպես եղել է, այնպես էլ կա, սպեցիֆիկ հարեւանները չեն փոխվել՝ խոսքը Թուրքիայի ու Իրանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին է: Այս պայմաններում պետք է ճանապարհներ փնտրել, ստրատեգիական լուծումներ առաջարկել: Այն, որ նրան (Փաշինյանին) երկու անգամ ընդունել են Սոչիում ԵԱՏՄ-ի համաժողովին ու Մոսկվայում՝ Ֆոտբոլի աշխարհի առաջնությանը… Իհարկե, ԵԱՏՄ-ի առաջնորդներին հետաքրքիր էր տեսնել նրան: Դե տեսան ու խոսեցին: Սակայն այն, թե ինչպես է Փաշինյանը տեսնում ապագան: Սրա պատասխանը չկա: Նա ասում է՝ ես կողմ եմ ամեն լավին՝ ընդդեմ ամեն վատին: Սակայն ի՞նչ է նա կոնկրետ ուզում: Ոչինչ», – նշում է Մարտինովը: Ստեղծված իրավիճակում, նա հույս ունի, որ արտաքին աշխարհի հետ կոմունիկացիաների հարցում առավել կարեւոր դեր է ունենալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օրինակով: «Մենք հիշեցինք նախագահ Դոդոնին, որը չնայած յուր սահմանափակ լիազորություններին, կոմունիկատորի դեր է կատարում: Տեղ-տեղ լավ, տեղ-տեղ՝ վատ, սակայն կատարում է: Իսկ հայե՞րը: Կարծում եմ, ռուսաստայան մեդիա տարածքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չարդարացված քիչ է ներկայացված: Նա եւս խորհրդարանական պետության պայմաններում ունի քիչ լիազորություններ, սակայն Սարգսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է», – վստահ է ռուսաստանցի փորձագետը:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Վերադառնում են կառուցողական փուլ ․«Հրապարակ» Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ» Նորից ուսուցիչ է ձերբակալվել ․«Հրապարակ» 1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ» Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ» Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am