Ռուսաստանը սիրիական կոնֆլիկտում աջակցում է Բաշար Ասադի բանակին և զինված ընդդիմությանը

Ռուսաստանը սիրիական կոնֆլիկտում աջակցում է ինչպես Բաշար Ասադի բանակին, այնպես էլ զինված ընդդիմությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է BBC-ն: «Մենք աջակցում ենք ինչպես Ասադի բանակին, այնպես էլ զինված ընդդիմությանը: Նրանցից ոմանք արդեն հրապարակավ հայտարարել են այդ մասին, ոմանք նախընտրում են լռել, սակայն աշխատանքն ընթանում է»,- ասել է նա: Պուտինը վիճարկել է տեղեկություններն այն մասին, թե ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցնում ապստամբների դիրքերին ու քաղաքացիական օբյեկտների: «Նրանք ստում են: Տեսեք, այն տեսանյութերը, որոնք հայտնվում են ի հաստատումն այդ պնդման, հայտնվել են դեռևս այն ժամանակ, երբ մեր օդաչուները դեռ հարվածներ չէին սկսել հասցնել ահաբեկիչների դիրքերին: Դա ունի իր ապացույցը, սակայն մեր քննադատություններն աշխատում են չնկատելու տալ»,- ասել է Պուտինը: Դեկտեմբերի վերջին Amnesty International-ի իրավապաշտպանները հայտարարեցին, թե Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խլել են նվազագույնը 200 խաղաղ բնակչի կյանք ու հանգեցրել մասշտաբային ու չարդարացվող ավերածությունների: «Ամերիկացի օդաչուները, կարծում եմ, որ սխալմամբ, իհարկե, հարված են հասցրել Աֆղանստանում՝Քունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցին: Մարդիկ մահացան, բժիշկները տուժեցին ու մահացան: Այդ մասին արևմտյան մամուլը նախընտրում է լռել, ոչինչ չասել, մոռանալ, արագ-արագ ամեն ինչ մոռանում են»,- ասել է Պուտինը:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am