«Երբեք անկողին մի մտիր այն մարդու հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու». Շերոն Սթոուն

Շերոն Սթոունը հայտնի է՝ որպես Հոլիվուդում ամենաբարձր IQ-ն ունեցող դերասանուհի: Փայլուն դերասանուհին չի կորցրել հումորի զգացումը և շարունակում է շռայլել իր սրամիտ կսմիթները, որոնցում ավելի շատ ճշմարտություն և կենսական իմաստնություն կա, քան շատ հայտնի փիլիսոփաների մոտ՝ գոնե ժամանակակից կնոջ և նրա՝ այս աշխարհում ունեցած դերի մասով: Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստը:

Պլաստիկ վիրաբուժությունն իմը չէ, սակայն ես չեմ մեղադրում այն կանանց, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբույժների ծառայություններին: Եթե դա նրանց երջանիկ է դարձնում, ապա ինչո՞ւ ոչ: Չեմ թաքցնի, որ փորձել եմ բոտոքսը և ոչ մեկ անգամ: Սակայն ժամանակին կանգ եմ առել, որպեսզի չվերածվեմ այն ոսկե ձկնիկներից մեկին, որոնք այնքա՜ն շատ են Հոլիվուդում: Բոտոքսի պատճառով բոլոր դերասանուհիները միանգամից սկսեցին նմանվել միմյանց, իսկ ես ուզում եմ նման լինել միայն ինքս ինձ: Ուզում եմ, որ իմ մեջ տեսնեն այն կնոջը, որի ուսերի հետևում շատ հետաքրքիր կյանքի տարիներ կան: Կալիֆոռնիայում ապրում են 400.000 ներկված շիկահերներ՝ միատեսակ քթերով, հսկայական շրթունքներով, այտերի մեջ իմպլանտներով ու ձյունաճերմակ ատամներով: Եվ մի՞թե ինչ-որ մեկը դա գեղեցիկ ու գրավիչ է համարում: Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով որ ծնվել ես, իսկ երկրորդ կեսում՝ այն, ինչին դու արժանի ես: Կինն իր կյանքի ընթացքում շատ դեմքեր է փոխում: Դա ասես սանրվածք լինի. մենք չենք կարող անընդհատ միևնույն սանրվածքով լինել: Կյանքի ընթացքում մենք զարգացում ենք ապրում ու փոխվում, սովորում ենք ու հասունանում: Մենք կյանքին այլ կերպ ենք նայում, և կյանքն էլ, իր հերթին՝ այլ կերպ է նայում մեզ: Անգամ դիմահարդարման ամենաթանկ պարագաները և թանկարժեք սանրվածքն ի վիճակի չեն կնոջը գեղեցկացնել: Ամենավառ, ամենահետաքրքիր կանայք նրանք են, ում հետևում վերելքներով ու վայրէջքներով հարուստ կյանք կա: Հավերժ երիտասարդության գաղափարը միֆ է: Ես չեմ ուզում լինել, այսպես կոչված, չծերացող գեղեցկուհի: Ուզում եմ լինել կին, ով իր տարիքում լավագույն տեսքն ունի: Ավա Գարդներն աշխարհի ամենահիասքանչ կինն էր: Ինչո՞ւ: Նա երբեք ոչինչ իր հետ չէր անում: Նա կնոջ տեսք ուներ, և երբեք չէր փորձում դեռահաս աղջնակի նմանվել: Դժբախտություններն ու առողջական խնդիրները ստիպեցին ինձ դադարել զբաղվել նրանով, ինչն ինձ դժբախտ ու հիվանդոտ էր դարձնում:
Իսկապես գեղեցիկ կինը միշտ բարի է այլ կանանց և ընդհանրապես մարդկանց նկատմամբ: Նրան բնորոշ չեն մրցակցությունը, ինտրիգներն ու ստորությունները: Եթե դու խելացի ես, ապա նաև գեղեցիկ կլինես: Տգեղ կանայք չկան: Ինչ-որ մեկը գեղեցիկ է վարդի պես, մյուսը՝ կակտուսի: Երբեք լրջորեն չեմ մտածել այն հարցի շուրջ, թե գեղեցի՞կ եմ արդյոք: Բայց ես մի կախարդական հնարք գիտեմ՝ հմայիչ լինելու պատրանք ստեղծելու հմտությունը: Երբ կինը սենյակ է մտնում, ներկաներն արձագանքում են ոչ թե նրա գեղեցկությանը, այլ ուժին ու էներգիային, որը ճառագում է նրանից: Հիմա՝ իմ այս տարիքում, ես ինձ ավելի վստահ ու հանգիստ եմ զգում, քան երբևէ: Չգիտեմ՝ դա կապված է հոգևորի՞ հետ, թե՞ ես պարզապես ավելի իմաստուն եմ դարձել: Տարիքի հետ ավելի ընտրովի ես վերաբերվում այն հարցին, թե ում հետ անցկացնես քո ժամանակը և ինչին նվիրես կյանքդ: Ինձ կարելի է կաշառել ծաղիկներով և ընթրիքի հրավիրելով: Ինձ դուր են գալիս ջենթլմեն տղամարդիկ, սակայն ես տանել չեմ կարողանում, երբ թերագնահատում են իմ ինտելեկտը: Ես հարգանք եմ պահանջում իմ նկատմամբ և ուզում եմ նաև հարգել զուգընկերոջս: Ես կարող եմ հաճելի և մեղմ լինել, բայց դա հետաքրքիր չէ: Դա կյանքի գլխավոր նպատակը չէ: Ես աշխատում եմ ազնիվ լինել՝ ինչպես ինքս ինձ, այնպես էլ՝ շրջապատողներիս հետ, և դա միշտ էլ հաճելի է: Երբեք չեմ ձգտել դառնալ բոլորի հանընդհանուր սիրելին: Մարդիկ վախենում են փոխվել, քանի որ նրանց թվում է, թե իրենք ինչ-որ բան կկորցնեն: Նրանք մոռանում են, որ կարող են ձեռք բերել նաև շատ նոր բաներ: Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես դու ընկնում, կարևոր է, թե ինչպես ես բարձրանում: Կինը չպետք է իր վրա պատասխանատվություն վերցնի աշխարհում ամեն ինչի համար: Բուդդիզմ դավանելով՝ ես հասկացա, որ ամոթը հորինել է մարդը. բնության մեջ ամոթ չկա: Դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու միջոց: Կանայք միգուցե և ձևացնում են, թե օրգազմ են ապրում, բայց դրա փոխարեն՝ տղամարդիկ ձևացնում են հարաբերությունների մեջ: Ավելի լավ է լրիվ միայնակ լինել, քան սխալ մարդու կողքին քեզ լրիվ միայնակ զգալ: Անկողնու մեջ ես ամենաշատը սիրում եմ սցենարներ կարդալ: Մահն իր ոսկրոտ ձեռքերով շատ անգամներ է թակել իմ դուռը, բայց ես չեմ բացել այն: Այն ինձ սովորեցրել է նորովի ապրել: Դռան այդ թակոցն արթնացրեց ինձ: Ինչ-որ պահի աղջիկներն իրենք վերածվում են այն տղամարդկանց, որոնց հետ երազում էին ամուսնանալ: Երբեք անկողին մի մտիր այն մարդու հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու: Նախկինում դու պիտի հայտնի լինեիր, որ կարողանայիր հայտնվել սկանդալների կիզակետում, իսկ այժմ սկանդալ է պետք՝ հայտնի դառնալու համար: Տղամարդիկ նման են հարիչի: Գոնե մեկը քեզ պետք է, ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե ինչո՞ւ: Կինն իր գինը պետք է իմանա, բայց երբեք այն չբարձրաձայնի:  blog.168.am

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video) Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am