Մշակույթի գործիչների բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, Դուք բազմիցս հրապարակավ բարձրաձայնել եք, որ նախորդ վարչախմբի օրոք քաղաքական գործունեության համար դատապարտվածները ազատ կարձակվեն։ Այնինչ հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը բանտում է։ Որպես արվեստի և մշակույթի մարդիկ, մենք առանձնապես հասու չենք իրավական հիմնավորումներին, բայց եթե խորհրդային բռնազավթման տարիների բռնադատվածներին նույն խորհրդային իշխանությունները կարողացան արդարացնել, եթե խորհրդային դատախազությունը կարող էր արդարացնել Գարեգին Նժդեհին (հետմահու), ապա ինչու՞ հիմա դատախազությունը չի կարող արդարացման որոշում կայացնել քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի վերաբերյալ։ Կամ ի՞նչն է խանգարում, որ դատարանը վերանայի այդ շինծու գործը և արդարացման վճիռ կայացնի։ Թավշյա հեղափոխությամբ արթնացած հույսը վերաբերում էր նաև արդարության վերականգնմանը։ Քաղբանտարյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն։ Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար հանդուրժելի չեն արդարության ընտրովի մոտեցումները. այս միտքն անգամ կարող է փոշիացնել ժողովրդական ջանքով նվաճված ձեռքբերումները։ Մեծարգո պարոն վարչապետ, Ըստ հին ավանդության, ի վերուստ նշանակված արդարներն իրենց կոչման մասին իմանում են միայն փորձության ժամին։ Ուզում ենք հավատալ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը պարտված հակաժողովրդական վարչախմբի կողմից ապօրինի դատապարտված Շանթ Հարությունյանին արդարացնելու հեղափոխական ճանապարհ կգտնի։ Ռուբեն Հախվերդյան – երգիչ-երգահան Էդվարդ Զորիկյան – երգիչ-երգահան Գրիգոր Խաչատրյան – նկարիչ Նորայր Այվազյան – նկարիչ Վահրամ Մարտիրոսյան – գրող-հրապարակախոս Լևոն Ջավախյան – գրող Անուշ Սեդրակյան – քաղաքագետ Զավեն Ավետիսյան – գրականագետ Արթուր Ազարյան – լրագրող-հրապարակախոս Հրանտ Վարդանյան – ռեժիսոր Միքայել Հայրապետյան – գրականագետ Վիգեն Ավետիս – քանդակագործ Արամ Ավետիսյան – արվեստաբան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am