Մեր քաղաքականությունը ոչ թե պատժող է,այլ...վարչապետ

«Տնտեսական ցուցանիշների առումով  պաշտոնական վիճակագրությունը դրական միտումներ է արձանագրել: Այս տարվա հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս, իսկ առաջին կիսամյակում՝ 8.9 տոկոս:Հեղափոխությունը, քաղաքական այս փոփոխությունները ոչ միայն անկման չեն բերել, չնայած սովորաբար այդպես է լինում, այլ ընդհակառակը բերել են որոշակի տնտեսական ակտիվության: Դա պայմանավորված է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, նախ գյուղատնտեսության ոլորտում բերքը լավ է այս տարի, անշարժ գույքի ու շինարարության ոլորտում ակտիվություն կա: Մեր քաղաքականությունը սա խթանելն է, տնտեսության օրինական զարգացմանը չխանգարելն է, երկրորդ, օգնելն է: Դրա համար տնտեսության մեջ  յոթը չափում ենք, մեկը կտրում»,- Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որևէ ներդրում և ներդրող Հայաստանում ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից, որևէ խոչընդոտի չի հանդիպի, եթե օրինական դաշտում է գործում: Իսկ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրողի կոռուպցիոն պարտավորություն կառաջադրեն:Հայաստանը մի երկիր է, որտեղ գրագետ ու հետևողական աշխատանքով կարելի է հասնել մեծ արդյունքի»,- ասաց նա: Կառավարությունն իր հերթին, ըստ Փաշինյանի, ամեն կերպ կաջակցի տնտեսվարողներին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը, ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքներին ու տնտեսվարողների դժգոհությանը:«Ուղերձն ի սկզբանե եղել է հստակ՝ կառավարությունը և բոլորը կարող են ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ քաղաքականություն: Եթե ասված է,  որ ՀԴՄ պետք է տրվի, ուրեմն պետք է տրվի: Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ պետբյուջե վճարված գումարներն արդյունավետ ծախսվում են»,- նշեց նա: Մյուս կողմից, Փաշինյանը նշեց, որ ՊԵԿ-ին խնդրում է, որ իր գործունեության մեջ առաջնորդվի այնպես, որ հանկարծ քաղաքացիների շրջանում անարդարության զգացողությունը, որը հաղթահարվել է, չառաջանա: «Եթե որևէ մեկը կասկածի, հետո համոզվի, որ իր նկատմամբ այլ վերաբերմունք կա, քան իր կողքի աշխատողի նկատմամբ է, մենք լուրջ պրոբլեմներ կունենանք: Մեր քաղաքականությունը ոչ թե պատժող է, այլ քաղաքացիների հետ պետք է երկխոսությունը շարունակենք, որպեսզի օրինականությունը պահպանվի»,-  հավելեց վարչապետը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան «Սրբուհի Գալյա՛ն, դուք լու՞րջ եք, դուք լրի՞վ եք կորցրել ձեզ․․․»․ Արամ Սարգսյան (video) Պուտինը կոնկրետ պահի է սպասում․․․ իրավիճակն ամեն պահի կարող է թեժանալ․ Հարութ Սասունյան (video) SOCAR-ը դարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի օպերատորը՝ փոխարինելով բրիտանական BP (British Petroleum) ընկերությանը Կիևը հայտնում է 13 զոհի մասին Ասում էր՝ ինչի՞ համար թոշակ բարձրացնեմ, ինչի՞ վրա են ծախսելու, արի ու տես` 77 մլրդ-ով ավելացրեց (video) «Նիկո՛լ, էդ 50 միլիոնը քեզ չի փրկելու, էս ծակերը ո՞նց ես փակելու»․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am