«Եթե Ռոբերտ Քոչարյանն այդքան ազդեցիկ անձնավորություն է, նա այդ ազդեցությունը կօգտագործի նաեւ կալանքի վայրից». Խոսրով Հարությունյան

Դատախազությունն   մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու պատգամավորների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»: Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե դատախազության այս մերժմանն ինչպես է վերաբերվում: Նա պատասխանեց. «Այդ մտավախությունները, որ խափանման միջոցը փոխելու պարագայում երկրորդ նախագահը կփորձի օգտագործել իր հեղինակությունը, կապերը եւ հնարավորինս կխոչընդոտի հետաքննության իրականացմանը, ճիշտն ասած, այդ հիմնավորումներն ինձ համար համոզիչ չեն հնչում: Նախ, բոլոր նրանք, ովքեր դրել են իրենց ստորագրությունը խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ, նրանք առաջնորդվում են մի պարզ թեզով՝ որեւէ նախագահ, նույնիսկ եթե նրա արարքների նկատմամբ քրեորեն հետապնդելի զանցանքներ են տեսնում, ես գտնում եմ, որ նա չի կարող լինել կալանքում: Նրա համար խափանման տարբեր միջոցներ գոյություն ունեն: Մեր միջնորդության նպատակը ոչ թե ձախողելն է հետաքննության ընթացքը, ոչ թե դա դրսեւորվում էր նրանով, որ մենք շահագրգռված չենք Մարտի 1-ի բացահայտմամբ, մեկը ես շատ շահագրգռված եմ, վերջապես այդ թմբիրից պետք է ազատվենք, այդ խարանից մենք պետք է ձերբազատվենք, դա պե՛տք է լինի, բայց խոսքը գնում է նրա մասին՝ արդյոք հետաքննություն իրականացնելու համար կալանքը միակ անփոխարինելի տարբերա՞կն էր: Մենք այստեղ ունենք տարաձայնություն թե՛ ՀՔԾ-ի տված մեկնաբանության, թե՛ գլխավոր դատախազության հետ»: Խոսրով Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Եթե իրականում Ռոբերտ Քոչարյանն այդքան ազդեցիկ անձնավորություն է, ապա նա այդ ազդեցությունը կօգտագործի նաեւ կալանքի վայրից: Սա աներկբա է: Կհանդիպի իր փաստաբանների հետ, դուք չեք կարող մերժել, որ նա հանդիպի իր վստահորդների հետ եւ իր փաստաբանների միջոցով կդնի շրջանառության մեջ բոլոր հնարավոր տարբերակները: Այսինքն, ենթադրենք, որ այդ կերպ մենք կանխում ենք նրա հնարավոր ազդեցության տարածումը, ես այդ կարծիքին չեմ: Փոխարենը, վերջիվերջո նախագահ է հանրապետության, որեւէ նախագահ պետության սիմվոլ է եւ նրա նկատմամբ պետք է վերաբերվել շատ հարգալից: Խնդրեմ՝ կիրառեք տնային կալանք, ստորագրություն՝ չբացակայելու վերաբերյալ, հազար ու մի այլ եղանակ»: Մեր դիտարկմանը, որ ՀՔԾ պետն ասում էր Արմեն Գեւորգյանի հետ կապված, թե ինչպես է Քոչարյանը միջնորդավորված փորձել ազդեցություն թողնել ՍԴ անդամների վրա, գուցե ՀՔԾ-ն ունի փաստեր, որ նա իր լծակները կօգտագործի նաեւ այս դեպքում, եթե այդ փաստերը հաստատվեն…՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե հաստատվեն: Նույն Սասուն Խաչատրյանը, ես որքան լսեցի, ասում էր՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է…հասկանում եք, տպավորություններով չի կարելի մեղադրանք առաջադրել, փաստերով են առաջադրում: Դրա համար իմ պատկերացմամբ, ճիշտ կլիներ, արդարադատությունն ու հանրային կարծիքը շատ ավելի առողջ կձեւավորվեր, եթե մեր միջնորդությանն ընդառաջեին»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am