Խոշոր ավտովթար Երևանում. Ջրաշխարհի մոտ 33-ամյա վարորդը Touareg-ով մխրճվել է աղբատար բեռնատարի մեջ

Այսօր` մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Մանվել Գալստյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 72 ՏR 222 համարանիշի և 43-ամյա Ռուբիկ Գալստյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 134 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք վնասվածքներ չունեն և հրաժարվել են բժշկական օգնությունից: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ЗИЛ-ի վարորդը, ով աշխատում է Ավանի թաղապետարանում սանմաքրման բաժնում, ասում էր, որ ինքը մեքենան կայանել է և միացված է թողել վթարային լուսարձակները և երբ մյուս մայթից աղբը աշխատանքային ընկերոջ հետ բերել են, որ բարձեն բեռնատարը, Touareg-ը մեծ արագությամբ բախվել է ЗИЛ-ին: Սակայն Touareg-ի վարորդն ու նրա համար դեպքի վայր ժամանած ընկերը պնդում էին, որ ЗИЛ-ի վարորդը իրականությունը խեղաթյուրում է, մինչդեռ ЗИЛ-ի վարորդն էլ նրանց ներկայությամբ հայտարարում էր, ասելով. «Դուք որ եկաք, հարձակվեցիք վրաս, սկսեցիք սպառնալ, թե դու ես մեղավոր, անգամ ցույց տվեցի միացած վթարային լուսարձակները, դուք անջատել տվեցիք այն»: Դեպքի վայր ժամանած Touareg-ի վարորդի ընկերը փորձում էր ճանապարհային ոստիկաններին ու հետաքննիչին մոլորոցնել, ասելով, որ Touareg-ի վարորդը գնացել է հիվանդանոց, հետո էլ թե` տուն ու նեղսրտում էր, թե մարդիկ կինո են սարքել: Այնուամենայանիվ, երբ ականատեսները հետաքննիչին հայտնեցին, որ վարորդը ով է և գտնվում է դեպքի վայրում, վարորդը այլ ելք չունենալով`փաստաթղթերը ներկայացրեց: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am