Այ, որ առաջին Նախագահը ինձ հարցազրույց տար, ինչքան նոր բան կիմանաինք․․․

1994թ. այս օրը սկսվեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ Այցը բացառիկ էր մի քանի առումով։ Նախ, այն կրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջ առաջին ու դեռևս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։ Տեր-Պետրոսյանի պատվիրակությունը բավականին ներկայացուցչական էր։ Պատվիրակության կազմում էին առաջին տիկինը, պետնախարար Վազգեն Սարգսյանը, արտգործնախարար Փափազյանը, էկոնոմիկայի նախարար Եղիազարյանը, ֆինանսենրի նախարար Բարխուդարյանը, ԿԲ նախագահ Ասատրյանը, նախագահի մամուլի քարտուղարը, անձնական բժիշկը և այլն։ Հայաստանի Նախագահի ինքնաթիռը վայրեջք է կատարում Վաշինգտոնի Դալլաս օդակայանում ամսի 7-ին ժամը 15:25-ին: Դրանից անմիջապես հետո Հայաստանի պատվիրակությունը ուղևորվում է «Ուիլիարդ» հյուրանոց, որտեղ և անցկացնում է առաջին երկու գիշերները։ Հաջորդ օրը առավոտյան ըստ արարողակարգի կանոնների, Հայաստանի Նախագահի պատվիրակությունը այցելում է Առլինգթոնի զինվորական գերեզմանատուն, ծաղկեպսակ դնում անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես նաև Նախագահ Ջոն Քեննեդիի և Ժակլին Քենեդիի գերեզմանին։ Նույն օրը, երեկոյան Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում ընդունում է Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային Հիմնադրամի ղեկավարներին։ Օգոստոսի 9-ի առավոտյան պատվիրակության հիմնական մասը տեղափոխվում է «Բլեյեր Հաուս» և սկսվում է այցի պաշտոնական մասը։ Նույն օրը Հայաստանի Նախագահը աշխատանքային ճաշ է ունենում ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ։ Ճաշից անմիջապես հետ Հայաստանի պատվիրակությունը մեկնում է Պենտագոն՝ հանդիպելու ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլիամ Փերիի հետ։ 17:00-ին Սպիտակ Տան Օվալաձև Աշխատասենյակում սկսվում է Հայաստանի Նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ։ Նախագահ Քլինթոնի գրադարանում պահպանվել է Հայաստանի Նախագահի այցի արարողակարգային ժամանակացույցը, իսկ այցի պատասխանատու էր նշանակված ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ Նախագահի խորհրդական Էնթոնի Լեյքը։ Հանդիպման արարողակարգն այսպիսի տեսք ուներ․ · 5:30:-7:30 Հանդիպում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ · 5:30 Նախագահ Քլինթոնը ողջունում է Նախագահ Տեր-Պետրոսյանին (մամուլի մասնակցությամբ) · 5:35-6:05 Նախագահների փակ հանդիպում Օվալաձև աշխատասենյակում։ · 6:15 Նախագահ Քլինթոնը Նախագահ Տեր-Պետրոսանին ուղեկցում է «Կանաչ Սրահ»։ · Նախագահներն ու Առաջին տիկնայք ծանոթանում են միմյանց «Արևելյան Սրահ»-ում: · Նախագահը Քլինթոնի խոսքը։ · Նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքը։ · Նախագահներն ու առաջին տիկնայք գնում են «Կապույտ Սրահ»` հերթով ողջունելու հյուրերին։ Ընդունելության ավարտից հետո Նախագահ Քլինթոնն ու առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ճանապարհում են Նախագահ Տեր-Պետրոսյանին և ՀՀ առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, ուղեկցելով Սպիտակ Տան հյուսիսային մուտք՝ Սյունազարդ սրահ։ Այ, որ առաջին Նախագահը ինձ հարցազրույց տար, ինչքան նոր բան կիմանաինք․․․ Այդուհանդերձ պատմական այցը «կլուսաբանեմ»: Շարունակելի։
Фото Suren Sargsyan.
Фото Suren Sargsyan.
Фото Suren Sargsyan.
Фото Suren Sargsyan.
Фото Suren Sargsyan.
Սուրեն Սարգսյանի գրառումը

դիտվել է 62 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am