ՄԻՊ-ը՝Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ

Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ անձանց բռնության ենթարկվելու հնարավորության կապակցությամբ և խնդրել Պաշտպանի աջակցությունն իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հարցում: Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Ոստիկանության օպերատիվ խումբն արդեն իսկ մեկնել է դեպքի վայր: Դրանից հետո, ըստ Ոստիկանության լրացուցիչ պարզաբանման՝ Ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ մինչ իրենց ժամանելը տեղի է ունեցել միջադեպ գյուղի բնակիչների և գյուղ այցելած անձանց միջև, ինչի արդյունքում վերջիններից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ մարմնական վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ գյուղ այցելած մյուս անձինք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հրավիրվել են Ոստիկանության Գորիսի բաժին և գտնվում են բաժնում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տեղեկությունները պարբերաբար փոխանցվել են ահազանգ ներկայացրած անձին, ինչպես նաև պահպանվել է օպերատիվ կապը Ոստիկանության հետ: Ավելի ուշ դեպքի կապակցությամբ ահազանգ է ստացվել նաև «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչի կողմից: Ներկայացվել են նշված բոլոր տեղեկությունները: Պարզաբանվել է նաև, որ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։ Նշվածից բացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է նաև գրավոր ընթացակարգ: Դեպքի հանգամանքների և դրա առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու պարզաբանումներ ստանալու նպատակով՝ համապատասխան գրություն է ուղարկվել Ոստիկանություն: Բարձրացվել են հարցեր, որոնք ի թիվս այլնի կապված են միջադեպիպատճառներիև տուժած անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ: Նույն օրը մի շարք հարցեր լրացուցիչ քննարկվել են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հետ: Այդ պահի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում նշանակվել են նաև դատաբժշկական փորձաքննություններ: Նկարագրված գործողությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմը կապվել է «Փինք Արմենիա» կազմակերպության, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երկու անձանց (Ռոբերտ Կարապետյան, Արայիկ Բեյբության) հետ: Այլ հարցերի թվում նրանք նշել են, որ ունեն իրենց անվտանգության առնչությամբ մտահոգություններ՝ կապված իրենց սեռական կողմնորոշման հետ: Կապ է հաստատվել նաև միջադեպի մասնակիցներից Հայկ Հակոբյանի հետ (Շուռնուխ գյուղի բնակիչ), ով մտավախություն է հայտնել Շուռնուխում բնակվող իր ընտանիքի անդամների անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Այս հարցը լրացուցիչ քննարկվել է Ոստիկանության հետ: Նշված մտահոգությունները հաշվի առնելով՝ համապատասխան միջնորդությամբ ևս մեկ գրություն է ուղարկվել Ոստիկանություն: Ուսումնասիրվել են նաև Շուռնուխ գյուղի բնակիչների հրապարակային դիրքորոշումներն ու փաստարկները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում են: Անընդունելի ենք համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում խտրականությունը ցանկացած հիմքով: Կոնկրետ դեպքի առնչությամբ պետությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և գործի անաչառ քննություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն նաև միջադեպից տուժած անձանց իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների առնչությամբ: Նման պարտավորություն պետությունն ունի իր բոլոր քաղաքացիների հանդեպ:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am