Վերջապես պե՞տք է առնվազն հարցաքննեն Տեր-Պետրոսյանին. Iravunk.com

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօրվա ասուլիսում նման միտք առաջ քաշեց՝ ինչո՞ւ 2008թ. փետրվարյան օրերին բանակը քաղաքականության մեջ ներքաշելու պատմության մյուս մասնակիցները նստած չեն: Ըստ Սողոմոյանի, նրանց «անունները հայտնի են և տեսագրություն էլ կա, դրանցից մեկը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»: Ինչպես հայտնում է Iravunk.com-ը, այս հայտարարության հետ կապված կարելի է հիշեցնել հետևյալ փաստը:  2008թ. փետրվար 20-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ օրը հանրահավաքի մասնակիցներին անակնկալը է սպասում: Փետրվարի 21-ի հանրահավաքում իր ելույթում Տեր-Պետրոսյանը ներկայացրեց այդ անակնկալը: Առաջին նախագահի խոսքով` ինքը հանդիպել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ. «Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նրան միացած մի այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ժողովրդի անունից և բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետևալն է, որ բանակի հրամանատարությունը հանձինս Մանվել Գրիգորյանի, Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ ( ես լիազորված եմ իրենց հայտարարությունը Ձեզ փոխանցել) իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»: Ավելին, նույն հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց, որ բանակի այլ ղեկավարներ ևս միանալու են իրենց: Անգամ այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մանվելի հետ, արդեն իսկ բանակը քաղաքականացնելու փորձ է: Առավել ևս, որ հայտարարության նախօրեին անակնկալ խոստանալով, Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ այդ գործողությունը ծրագրված էր, այսինքն այնպես չէ, որ Մանվելն ինքն իրեն եկավ ու երդում տվեց Տեր-Պետրոսյանին: Իսկ այն, որ երկու փոխնախարաար միացել է Տեր-Պետրոսյանին՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փաստ է: Ընդ որում, տվյալ պահին լինելով զինվորական և քաղաքական գործընթացի մեջ ներքաշվելու համար նույնքան պատասխանատու են նաև նշված երկու փոխնախարարները: Հիշեցնենք, սա ըստ Տեր-Պետրոսյանի պաշտոնական հայտարարության: Միգուցե նա ստե՞լ է բազմության առաջ՝ իրեն ուժեղ ցույց տալու համար, այդ տարբերակն էլ չբացառենք: Սակայն անկախ ամեն ինչից, առաջին նախագահի հայտարարությունը փաստ է, և այդ հիմքով եթե այս գործով դեռ չի հարցաքննվել Տեր-Պետրոսյանը, նախկին փոխնախարարներ Գրիգորյանն ու Մելքոնյանը, ապա խոստովանենք, որ այս առումով ՀՔԾ-ի պասիվությունն առնվազն տարակուսելի է: Ի դեպ, սա օրակարգից չի հանում հարցը, թե ինչո՞ւ նաև 1996թ. դեպքերի առնչությամբ բանակը օգտագործելու հարցում Տեր-Պետրոսյանի նկատմամբ գործ չի հարուցվում: Նյութն ամբողջությամբ կարդացեք Iravunk.com-ում:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am