Չափն անցնում են. նրանց այս քայլերը չափազանց վտանգավոր են

«Ժողովուրդ» թերթը խմբագրականում գրում է. «Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները (որոնք 2016թ. գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը՝ սպանելով երեք ոստիկանի), Հայաստանում քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելուց բացի, այժմ էլ որոշել են գործունեություն ծավալել Արցախում: Ինչպես հայտնի է, օրեր առաջ նրանք հայտարարություն էին տարածել՝ հայտնելով թե ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն, ՀՀ-ում կուսակցություն կստեղծեն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակով: Այժմ էլ նույն ուժերը որոշել են ընդլայնել գործունեության շրջանակը՝ հասնելով Արցախ: Մասնավորապես, Երեկ նրանք նոր հայտարարություն են տարածել, որտեղ Արցախում իշխանափոխության կոչ են հնչեցնում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը որակելով հակապետական, քրեամետ: Արցախի իշխանությունների դեմ հայտարարության հիմք է հանդիսացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առնչությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքը: Իհարկե, հայտարարության հեղինակները կփորձեն իրենց քայլը մեկնաբանել հայրենքը փրկելու ազնիվ մղումով ինչպես այսօր մեկնաբանում են երկու տարի առաջ իրենց արած «քաջագործությունը»՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, երեք ոստիկանի սպանությունը: Այլ բան նրանցից դժվար է սպասել: Միայն թե նրանց այս քայլերը չափազանց վտանգավոր են: Ի վերջո, նրանք կոչ են անում Երևանում կայանալիք հանրահավաքին զուգընթաց Արցախում իշխանափոխության պահանջով հանրահավաք անցկացնել այն դեպքում, երբ Երևանում հրավիրված միջոցառման ոչ նախաձեռնողը, ոչ կազմակերպիչն իրենք չեն: Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Երևանում, որի ժամանակ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Եվ հիմա «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» խմբավորման քայլն այլկերպ, քան սադրանք ՀՀ իշխանության դեմ, դժվար է որակել, երբ օգտագործելով Փաշինյանի հանրահավաքը՝ փորձում են խժդժություններ իրականացնել նաև Արցախում: Մեկ հիշեցում. այս օրերին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հերթով ազատ են արձակվում ԲՀԿ-ական պատգամավորների երաշխավորագրերով»: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am