Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է ստորագրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրի տակ

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրել է, քանի որ գործի առնչությամբ ամբողջությամբ կիսում է ՀՀԿ և ՀՀԿ խմբակցության հայտարարությունների մեջ տեղ գտած քաղաքական գնահատականները։ Այդ մասին Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և ԶԼՄ-ներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։ Սույնով տեղեկացնում եմ, որ. • Ես ստորագրել եմ միջնորդության տակ։ • Ես ունեմ դրա օրինական իրավունքը։ • Որևէ մեկը չի կարող արգելել ինձ օգտվել իմ ազատություններից և իրավունքներից։ • Գործի առնչությամբ ամբողջությամբ կիսում եմ ՀՀԿ և ՀՀԿ խմբակցության հայտարարությունների մեջ տեղ գտած քաղաքական գնահատականները։ • Մենք ունեցել ենք և գուցե կրկին ունենանք քաղաքական տարաձայնություններ, ու հենց բազմակարծությունն է իրական ժողովրդավարության հիմքը։ • Ատելության և անհանդուրժողականության արհեստական և ուղղորդված քարոզչությունը անընդունելի է, իսկ ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում։ Նման պահվածքը գնահատում եմ նաև երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ուշադրություն շեղելու չհաջողված փորձ»,- գրառել է Աշոտյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն էր տարածել, հրապարակելով «ՀՀԿ» խմբակցության կողմից ստորագրած պատգամավորների անունները՝ 1.Բաբլոյան Արա 2. Բաղդասարյան Վահրամ 3. Շարմազանով Էդուարդ 4. Հովհաննիսյան Արփինե 5. Մելիքյան Գագիկ 6. Հարությունյան Վահան 7. Հակոբյան Միհրան 8. Աճեմյան Կարինե 9. Բաղդասարյան Ջեմմա 10. Հասանով Կնյազ 11. Միխայլով Արսեն 12. Աշոտյան Արմեն 13. Հարությունյան Անդրանիկ 14. Հարությունյան Արամ 15. Կարապողոսյան Հարություն 16. Համբարձումյան Արկադի 17. Հակոբյան Հակոբ Ռ. 18. Ավագյան Կարեն 19. Հովհաննիսյան Արայիկ 20. Սարգսյան Ռոբերտ 21. Սարդարյան Շուշան 22. Նաղդալյան Հերմինե 23. Եսայան Մարգարիտ 24. Գեղամյան Արտաշես 25. Սահակյան Նաիրի 26. Մախմուդյան Ռուստամ 27. Գրիգորյան Արայիկ 28. Նիկոյան Սամվել 29. Պետրոսյան Շուշան 30. Բաբուխանյան Հայկ 31. Սահակյան Գալուստ 32. Ֆարմանյան Սամվել 33. Հարությունյան Խոսրով 34. Պողոսյան Միհրան 35. Մուրադյան Ռուզաննա 36. Կարապետյան Կարեն 37. Բեքարյան Կարեն 38. Վարդապետյան Տաճատ 39. Նահապետյան Կորյուն 40. Մինասյան Գագիկ 41. Սարգսյան Ավետ:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am