Վալերի Օսիպյանը հրահանգել է բացառել

Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է 2018 թ. առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, ավազակության և կողոպուտի բացահայտումների, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման արձանգրված ցուցանիշները՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ նման պատկերն առաջիկայում անընդունելի է լինելու։ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի կարևորությանը: Հատկապես կարևորել է համայնքային ոստիկանության ծառայության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման գործում։ Վալերիյ Օսիպյանը հրահանգել է ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Լոռու մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվել են ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։ Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ է կայացել։ Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձել է առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջել է հատուկ ուշադրություն դարձնել ծանր, առանձնապես ծանր և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտմանը։ Մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվել է կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու՝ կադրային տրամաբանական սերնդափոխություն ապահովելու համար։ Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։ Խորհրդակցության ավարտից հետո ոստիկանության պետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այնուհետև ոստիկանության պետն այցելել է ոստիկանության Կումայրիի նորակառույց բաժին, տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքներին և դրանց որակին։ Պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարվել է բացառել շեղումները օրենքով սահմանված շինարարության պլանից և նախատեսված ժամկետներից։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am