Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեց ել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում՝ Իսահակյան 1-ին նրբանցքի 13 շենքի բակից փորձում են 8-ամյա երեխայի առևանգել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Խարատյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 76-ամյա Ջյուլետա Դավթյանը նշված շենքի բակից փորձել է առևանգել նույն շենքի բնակիչ, 8-ամյա Լ. Հ.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի առևանգումը կանխվել է հարևանների կողմից: Ոստիկանները հանդիպել են երեխայի տատիկին՝ 64-ամյա Թ. Մ.-ին, ով կատարվածի մասին տեղեկություններ է հայտնել: Փաստի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: «Առևանգիչը» ստորագրությամբ բաց է թողնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը