Գյուղնախի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները՝ միլլիոնների վնաս պատճառելով պետության օրինական շահերին

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները, բացի այդ 2015թ. ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով թեև սահմանվել է 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, այնուամենայնիվ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104.871.558 դրամ ավելի սուբսիդիա: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից․ Թեհրանն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ» վարժանքները ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է․ «Փաստ» Խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներ կան Գրոհել են Քուվեյթի հյուպատոսության շենքը Հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորներ կան Կյանքից հեռացել է լեգենդար մարզիչ Միրչա Լուչեսկուն Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում. Հասրաթյան ԱՄՆ-ում հայտնել են Թրամփի՝ Չինաստան այցելելու նպատակը Մանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է ՌԴ-ի և ԱՄէ-ի ԱԳ նախարարները ընդգծել են Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման կարևորությունը Իրանը չի դադարեցրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Tehran Times Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո 41-ամյա տղամարդուն կալանավորել են Ակցիա՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի Կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից․ նա ձերբակալվել է ԱԺ-ն ընդունեց նախագիծը Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի բաբախել․ «Լազարևյան ակումբ» Ես պատրաստ եմ ապացուցել, որ դու դրամաշորթ, 44-օրյա պատերազմը սադրած ազգադավ կերպար ես․ Հակոբյան Բեռնատարը կոտրել է կամրջի ճաղավանդակը և վնասել մեքենաները Թուրքիան ԱՄՆ-ից շատ զինամթերք է վաճառում Եվրոպային #ՀԻՄԱ․ «Նիկոլի կրեմլյան վոյաժները»․ Պուտինին սադրելու գինը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am