«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է առաջադրվել հանցագործություն պարտակելու համար: Մեր աղբյուրները նման եզրակացություն են արել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ հանրային հեռուստատեսությամբ տված հարցազրույցից, երբ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարեւոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը:
Հիշում եք նաև նախկին իշխանությունների օրոք ինչպես էր փորձ արվել մարտի 1-ի գործի նախաքննությունը տանել այն ուղղությամբ, որ ողջ մեղքը բարդվի ընդդիմադիրների վրա: Դրա արդյունքում էլ հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվեցին կալանավայրերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը