Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա. Վալերիյ Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։ Խորհրդակցության նպատակն էր ևս մեկ անգամ հստակեցնել, թե որոնք են ոստիկանության գործողությունները Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրությունների ժամանակ: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ բավական աշխատանք կա անելու: Նա հիշեցրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած հայտարարությունը, որ որոշ քաղաքացիներ փոխելով բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրում հաշվառվելու համար։ Արդյունքում` մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեում, ինչը անհրաժեշտություն է առաջացնում, որ ոստիկանության ծառայողներն այցելեն բնակարաններ և նման դեպքեր արձանագրելու դեպքում հորդորեն սեփականատիրոջը դիմել անձնագրային ծառայություն` նախկին բնակչին հաշվառումից հանելու համար։ Ոստիկանության պետը շեշտեց, որ ընտրացուցակներում չպետք է լինեն մահացած մարդկանց անուններ, ինչպես և այլ անճշտություններ` ավելացնելով, որ առաջիկա ընտրություններն օրինականության տեսանկյունից պետք է աննախադեպ մակարդակ ունենան: Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ համայնքային ոստիկաններին պետք է աջակցեն նաև մյուս ստորաբաժանումները: Ընտրացուցակները ճշտելու նպատակով բնակարան այցելող ոստիկանը պետք է լինի համազգեստով և քաղաքացիների հետ ցանկացած պարագայում շփվի բարեկիրթ ու հարգալից: Ոստիկանության պետը անդրադառնալով ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով, և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտեց ոստիկանության պետը: Նա նաև հիշեցրեց, որ ընտրության օրը ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկան պետք է իր մոտ ունենա ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց: Իսկ մինչ ընտրությունները ստորաբաժանման ղեկավարներին ոստիկանության պետը հանձնարարեց հիշյալ ուղեցույցերով գործնական պարապմունքներ անցկացնել ոստիկանության ծառայողների հետ:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am