Ադրբեջանի պետբյուջեն 59 տոկոսով նվազել է

Ադրբեջանի պետբյուջեի ծախսերը 2016 թվականի հունվարին կազմել են 516 մլն մանաթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 59 տոկոսով ցածր է:

«Ազադլըգ» թերթը հայտնում է, որ այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Նեմաթ Ալիեւը:

Ըստ նրա` 2015 թվականի հունվարին Ադրբեջանի պետբյուջեից ծախսը կազմել էր 1 մլրդ 263 մլն մանաթ: Նեմաթ Ալիեւը հայտնել է, որ 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 20 տոկոսով նվազել են նաեւ Պետբյուջեի եկամուտները: «Իրավիճակը սպասվածից շատ ծանր է: ՀՆԱ-ն, կապիտալ ներդրումները, բնակչության դրամական եկամուտները եւ այլ նման մակրոտնտեսական ցուցանիշներ զգալիորեն վատացել են», -նշել է նա: Տնտեսագետը համաքաղաքացիներին կոչ է արել անցնել խորը խնայողությունների` համոզմունք հայտնելով, որ իշխանությունների կողմից տարվող տնտեսական քաղաքականության վերջը երկրի սնանկացումն է: Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականի փետրվարին ուղղումներ է մտցրել ընթացիկ տարվա համար հաստատված պետբյուջեում: Նավթի մեկ բարելի գինը 50 դոլարի փոխարեն, նախատեսվել է 25 դոլար: Պետբյուջեի եկամուտները նախատեսվել են 16 մլրդ 822 մլն մանաթ, ծախսերը` 18 մլրդ 495 մլն մանաթ, դեֆիցիտը` 1 մլրդ 673 մլն մանաթ: Ադրբեջանական կառավարությունը բյուջեի դեֆիցիտը նախատեսում է ծածկել տարաբնույթ հարկերի եւ անցյալ տարվանից մնացած մնացորդի հաշվին: Ենթադրվում է, որ պետբյուջեի 45,3 տոկոս եկամուտային մասը կապահովի Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, իսկ մնացած մասը` այլ աղբյուրներ:  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am