Սակագների հակամարտությունից դեպի առևտրային պատերազմ

Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել, երբ Չինաստանը սպառնում է բարձր սակագներ հաստատել 60 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության հինգ հազար տեսակի ապրանքների վրա: Մինչ այդ Թրամփի վարչակազմն էր առաջարկել բարձրացնել սակագները 200 միլիարդ դոլարի համարժեք չինական ներկրումների վրա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Միացյալ Նահանգներն այսօր ունի իր պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը, և արդեն ժամանակն է, որ վերանայվեն իր խոսքերով ասած, «ԱՄՆ-ի պատմության մեջ կնքված առևտրային ամենավատ պայմանագրերը»: Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է, թե «Սակագները կբարելավեն Ամերիկայի ֆինանսները և կբացեն նոր աշխատատեղեր: Նրա խոսքերով, Ամերիկան ավելի կհարստանա»: Սակայն Կոնգրեսում Թրամփի դաշնակիցների շարքերում էլ կան օրենսդիրներ, որոնք Փոլ Ռայընի նման կարծում են, որ սակագները խնդրի ամենալավ լուծումը չեն: Հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանի խոսքերով, գործողությունների դիմելուց ԱՄՆ-ը պիտի լինի շատ զգույշ, որպեսզի խոչընդոտ չհարուցվի առետրին: «Եթե բարձր սակագներ հաստատենք առանց արդարացումների, կհրահրենք պատասխան քայլեր և ապահովելով ավելի բարձր սակագներ մեր արտահանումների վրա»,- ասել է նա: Դեմոկրատ կոնգրեսականներն իհարկե ավելի քննադատորեն են մոտենում հարցին: Սենատոր Հայդի Հայթքամփի խոսքերով, «Չինաստանի հետ առևտրային պատերազմը այն վատագույնն է, որ մեր ֆերմերները կարող են մեզնից սպասել բերքահավաքի այս ժամանակաշրջանում»,- ասել է նա: Թրամփի վարչակազմը հայտարարում է, թե առևտրային պատերազմն ավելի մեծ վնաս կհասցնի Չինաստանին, քան ԱՄՆ-ին, ինչի արդյունքում Պեկինը կհամաձայնվի կնքել ավելի բարենպաստ պայմանագրեր ԱՄՆ-ի հետ: «Մեզ հարկավոր են առևտրային լավ պայմանագրեր: Մենք մեր երկիրը դարձնելու ենք հարուս այնքան, որքան այն չի եղել երբևիցե»,- ասում է Թրամփը: Սակայն արտադրության ու առևտրային որոշ ճյուղերի ղեկավարներ վտանգներ են տեսնում առջևում: Առևտրի պալատը նախազգուշացնում է, որ հաստատվող սակագները կարող են վնասել երկրի տնտեսական բարձր ցուցանիշը, այն ցուցանիշը, ինչի մասին է Թրամփն այսօր խոսում հպարտ ու ինքնագոհ:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am