Մեր ունեցած տեղեկություններով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի Արմեն Սարգսյանի փոխարեն այդ պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հիշեցնենք,որ հուլիսի կեսերին Կառավարական առանձնատանը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Ըստ կառավարության ֆեյսբուքյան էջի, առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
Ժամանակին համախոհներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում խնդիրներ առաջացան 2013-ից հետո: 2008-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի մերձավոր դաշնակից և նրա առաջնորդած հանրահավաքների հիմնական բանախոս, իսկ 2012-ին Հայ ազգային կոնգրեսի ցուցակով պատգմավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը հեռացավ առաջին նախագահի թիմից այն պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ին սկսեց համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ փորձելով Հայաստանում «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը