«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների և պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, թե այնուամենայնիվ փաստաթղթեր են կեղծվել:
Մեկ երևույթ՝ կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների դեմ՝ փաստաթղթեր կեղծելով ժամկետային զինծառայությունից խուսափելու համար: Նրանցից մեկը՝ Տրդատը, նույնիսկ բաց նամակ է հղել՝ ասելով, թե պատրաստ է ծառայել բանակում: Սակայն գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները միակը չեն:
Բանակում չի ծառայել, օրինակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդին՝ բնականաբար ուսման տարկետման անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են:
Հետաքրքիր է՝ նոր կառավարությունը վեր կհանի՞ նաև Բաղդասարյանի որդու փաստաթղթերը՝ պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կհիշեցնի, թե որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում և ինչու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը