ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Aravot.am-ին է տրամադրել «ինվոյսը», որն, ըստ փոխվարչապետի, փաստ է, որ իր տիկին Գոհար Աբաջյանը ԱՄՆ է մեկնել եւ այնտեղ հանգստացել ընտանեկան բյուջեի հաշվին: Օրեր առաջ Միրզոյանը՝ Aravot.am-ի դիտարկմանը՝ իր ընդդիմախոսների համար բանավոր խոսքը բավարար չէ, որ շրջագայությունը եղել է ոչ պետական բյուջեի հաշվին, նրանք փաստեր են պահանջում, ասել էր՝ «Չեմ ներկայացրել, առավոտյան հետեւեք իմ էջին, ինվոյսները կներկայացնեմ»:
Փոխվարչապետն Aravot.am-ին է տրամադրել «Ավատուր» ՍՊԸ-ի տրամադրած հաշվի-ապրանքագրի լուսանկարը, որտեղ գումարի վրա սեւով ջնջում կա: Այս հաշիվ-ապրանքագրի վրա նշված է՝ ստացման հիմքը եւ նպատակը՝ ավիատոմսը: Գումարը մի քիչ կասկածելի է, 116 հազար դրամ է գրված, սակայն 116-ի դիմաց կարծես մի թիվը միտումնավոր ջնջել են: Մեր հարցին՝ թե ինչո՞ւ է թիվը ջնջված, պարոն Միրզոյանը պատասխանեց՝ համարում եմ, որ գումարի չափը էական չէ։ Եթե ձեզ հետաքրքիր է տոմսի՝ մեր ընտանեկան բյուջեից գնված լինելու փաստը, համեցեք՝ ապացույցն ունեք։ Կասկածելին ո՞րն է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը