Ոստիկանությունը բացահայտել է գոստոսի 6-ին, Այնթապ գյուղում գտնվող գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանությունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ Սահակյանի և մոտակայքում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի տնօրենի միջև, հենց ակումբի դիմաց, վեճ է տեղի ունեցել։
Այդ ընթացքում Սահակյանը գիշերային ակումբի տնօրեն՝ 34-ամյա Խաչատուր Արոյանին դանակով մի քանի անգամ հարվածել է։ Տնօրենը ևս դանակով հարվածել է Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, Արոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը