«Բազմաթիվ քաղաքացիներ և տնտեսվարող սուբյեկտներ ֆինանսական մեծ կորուստներ են կրել». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ և նրան փոխանցեցի բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները վերջին օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և մյուս վարչական շրջաններում էլեկտաէներգիայի մասսայական անջատումների վերաբերյալ: Նշեցի, որ բազմաթիվ քաղաքացիներ և տնտեսվարող սուբյեկտներ կրել են մեծ ֆինանսական կորուստներ հոսանքի պարբերական անջատումների պատճառով, և հարկավոր է փոխհատուցել նրանց ֆինանսական կորուստները: Տնօրենը վստահեցրեց, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում(կախված անջատումների ժամաքանակից), իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար: Տնօրենը վստահեցրեց, որ այս օրերին մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները: Նրա փոխանցմամբ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլ. էներգիայի մեծ ծավալի սպառմամբ: Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին: Այս խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և առաջիկա այլ նորությունների մասին կհայտնեմ հաջորդիվ»:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am